Ստամբուլի ահաբեկչության հեղինակը կապված է եղել ԻՊ-ի հետ
International newsԹուրքիայի Ստամբուլ քաղաքում մարտի 19-ին իրականացված ահաբեկչական հարձակման հեղինակը կապված է եղել ծայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման հետ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան:
«Ահաբեկիչը 1992 թվականին ծնված Մեհմեթ Օզթուրքն է: Առկա փաստերը ցույց են տալիս, որ ահաբեկիչը կապ է ունեցել ԻՊ-ի հետ»,- ասել է Էֆքան Ալան՝ հավելելով, որ դեռևս ուսումնասիրվում են, թե ինչ հնարավոր ուժեր կարող էին լինել նոր ահաբեկչության հետևում: