Թուրքիայում խոշոր ահաբեկչություն իրականացնելու կասկածանքով երեք ահաբեկիչ է փնտրվում
International newsԹուրքիայի իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել ծայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման երեք անդամների նկատմամբ, ովքեր ծրագրում են խոշոր ահաբեկչություն իրականացնել երկրում: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը Հաջը Ալի Դուրմազին, Յունուս Դուրմազին և Սավաշ Յըլդզին հայտնաբերելու նպատակով համապատասխան հանձնարականներ է տվել բոլոր նահանգների իրավապահ մարմիններին: Տրամադրվել են նաև կասկածյալների լուսանկարներն ու անձնագրային տվյալները: