Զուրաբյանը ապուշություն որակեց Լ. Սարգսյանի եւ իր անվան շուրջ պտտվող վերջին լուրերը
PoliticsՕրեր առաջ մամուլում շրջանառվեցին լուրեր այն մասին, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, գնալով նույն խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի մոտ, փորձել է հարաբերությունները վերականգնել վերջինիս հետ, որպեսզի հաջորդ խորհրդարանական ընտրություններում ունենա իր տեղը, սակայն իբր Լեւոն Զուրաբյանն իր գործավարի միջոցով նրան փոխանցել է հետեւյալը. «հավաքարար էիր, մենք քեզ մարդ դարձրինք»:
Թե արդյո՞ք եղել է նման միջադեպ խմբակցության ղեկավարի եւ Լ. Սարգսյանի միջեւ, Orer.am-ը պարզեց Լ. Զուրաբյանից, ով ոչ միայն հերքեց, այլեւ նշեց. «Մամուլում պարզապես ապուշություններ էին գրել»:
Սոսե Չանդոյան