Yerevan, 31.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց ստորագրված ընտրական ցուցակները չհրապարակելու պատճառները

Politics

Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության հետ վերջին հանդիպմանը Վենետիկի հանձնաժողովի անդամներին ընտրություններից հետո ստորագրված ցուցակների հրապարակման մասին ոչինչ չեն ասել, իսկ նախկինում իր հայտարարությամբ հանձնաժողովը դա մարդու իրավունքների խախտում է որակել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ան դրադառնալով ստորագրված ցուցակները հրապարակելու ընդդիմության պահանջին: «Ես նորից եմ կրկնում, որ ընդդիմության համար այդ ընտրական ցուցակների հրապարակման պահանջն ընդամենը պատրվակ է: Եթե մենք այդքան ասում ենք, թե ինչ մեխանիզմներ ենք առաջարկում, ի՞նչ խնդիր կա այդ դեպքում: Մենք այս հարցի շուրջ ունենք նաև Սահմանադրական դատարանի 2014 թ.  որոշումը: Գիտե՞ք ինչի համար են պահանջում հրապարակել ընտրական ցուցակները: Նրանք մտածում են, որ մենք կարող ենք համաձայնել դրան, իսկ ընտրություններից հետո կասեն իշխանությունները հակասահմանադրական քայլ են կատարել: Այսինքն, նման կերպ նրանք ցանկանում են Սահմանադրական դատարանի կայունության վրա կասկած գցել»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:

Հարցին, թե ի՞նչն է խանգարում իշխանություններին, որ հրապարակեն այդ ցուցակները և ցույց տան, որ իրենք այդ հարցում խնդիր չունեն, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ցուցակները փակցնել նշանակում է մարդկանց՝ առավել ևս պետական չինովնիկական կառույցների աշխատողներին պարտադրել գնալ և մասնակցել ընտրություններին՝ հակառակ դեպքում ղեկավարությունն այլ տրամադրվածություն կունենա: Բայց նաև սա է մարդու ազատ կամքի արտահայտման ձևերից մեկը: Այսինքն, մարդը չի ցանկանում ընտրության գնալ, և դա գաղտնի է: Սա վերաբերում է նաև որոշ ուժերի խոստում տվածներին: &nb sp;Ցուցակների հրապարակման դեպքում հնարավոր կլինի իմանալ այդ խոստում տվածները գնացե՞լ են ընտրության, թե ոչ: Սա ինքնըստինքյան մեխանիզմ է, որը մարդկանց դնում է որոշակի շրջանակների մեջ: Նրանց  նպատակը ընտրություններից հետո մարդկանց, հասարակության մեջ խլրտոց մտցնելն է»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը հավելեց, թե ընտրական օրենսգրքի նախագծում հստակ սահմանված է, որ ընտրությունների ավարտից անմիջապես հետո յուրաքանչյուր վստահված անձ և դիտորդ կարող է դիմում գրել և պահանջել ցանկացած ընտրատեղամասի ցուցակը: «Նրանք առանց նկարահանման կարող են անել ցանկացած նշում: Եթե տեսնում է, որ կան բացահայտ խախտումներ, դիմում է դատարան, դատարանն էլ բոլոր տրցակները բացում է: Ի՞նչ կա այստեղ անհասկանալի, որ նրանք ցանկանում են անպայման այդ ցուցակները հրապարակվեն»,- նշեց Բաղդասարյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ իշխանություններն ի սկզբանե ընտրական օրենսգրքի մշակումը չեն վստահել ընդդիմությանը, Վահրամ Բաղդասարյանը հիշեցրեց, որ 2013 թ. նախագահական ընտրություններից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ նրան առաջարկել էր ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվեր Սահմանադրական բարեփոխումների, որից հետ ընտրական օրենսգրքի մշակմամբ:

Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի առաջարկին՝ ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ կազմակերպել 4+4+4 սկզբունքով, ըստ որի օրենսգրքի շուրջ քննարկումներ կազմակերպելու համար կձևավորվի աշխատանքային խումբ, որում ներգրավված կլինեն 4-ական   ներկայացուցիչ իշխանությունից, ընդդիմությունից և քաղաքացիական հասարակությունից: «Մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով քննարկման: Ես այդ մասին էլի խոսել եմ: Ինչ ձևաչափ ուզում են, մենք պատրաստ ենք քննարկման»,- նշեց նա:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հավելեց, որ ընդդիմությունն արել է նաև առաջարկներ, որոնք ընդունելի են: Վահրամ Բաղդասարյանը նշում է, որ ինքը երկու ձեռքով կողմ է ընտրատեղամասերում տեսանկարահանում ապահովելու առաջարկին, սակայն դրա համար պետք է գտնվի ողջամիտ ձևաչափ, որպեսզի խնդիրներ չառաջանան: «Մենք պետք է հասկանանք, ինչպես անել, որ դա էլ լրացուցիչ խնդիրներ չառաջացնի: Օրինակ, մի տեղամասում տեխնիկան կարող է խափանվել, հետո էլ ասեն, թե իշխանություններն են արել: Մենք պետք է լրջորեն քննարկենք լրատվամիջոցների և դիտորդների թվի սահմանափակման հարցը, ազգային փոքրամասնությունների հարցը, թե ինչպես պետք է նրանք մասնակցեն ընտրություններին»,- հավելեց նա:

Անդրադառնալով  ընտրացուցակները մաքրելու ընդդիմության առաջարկին՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Ի՞նչն են ուզում մաքրել: Ասում են 11 հազար մարդ վերցնենք ընկնենք դռնեդուռ գզիրություն անենք: Դրա ամենալավ մեխանիզմը նույնականացման քարտերով քվեարկություն կազմակերպելն է: Համաձայն ենք, եկեք միջազգային կառույցներից վերցնենք խոստացված գումարները, բոլորին նույնականացման քարտեր բաժանենք, և ամեն հարց կլուծվի: Ինչ տարբերակ կա, մենք համաձայն ենք, միայն թե կարողանանք այդ ֆինանսավորման և տեխնիկայի հարցը լուծել, իսկ այդ բանակցությունները գնում ե ն»:

 

Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank