Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մեկի համար դա կարող է լինել հոգեբանական ճնշում, մյուսի համար` ավելորդ անձանց ներկայություն. ԿԸՀ նախագահը՝ «լրագրողների» եւ մինչ օրս անցկացված ընտրությունների մասին

Interview

Ընտրական օրենսգրքի նախագիծը մեծ քննարկումների առիթ է հանդիսացել: Նկատենք, որ նոր ԸՕ-ի մի շարք կետեր խնդրահարույց են եւ հղկման կարիք ունեն, որոնց թվին է պատկանում նաեւ ընտրատեղամասերում լրագրողների թվի սահմանափակման մասին դրույթը, ինչի շուրջ էլ Orer.am-ը զրուցեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:

- Պարոն Մուկուչյան, որքանո՞վ եք կարեւորում լրագրողների ներկայությունն ընտրատեղամասերում, եւ արդյո՞ք լրագրողի կողմից հրապարակվող տեղեկատվությունը չի նպաստում նաեւ ԿԸՀ-ի աշխատանքներին:

-Նախ՝ սկսեմ նրանից, որ դեռեւս առկա է նախագիծ, որն էլ աշխատանքային փաստաթուղթ է եւ անցկացվող քննարկումների իմաստն էլ այն է, որ բոլոր հարցադրումների վերաբերյալ հնչեն առաջարկներ, քննարկվեն դրանք եւ, բնականաբար, ընտրվեն լուծումներ, որոնցով, ըստ էության, ավելի կկատարելագործվեն առկա կանոնակարգումները եւ հնարավորություն կընձռնվի ընտրության մասնակիցներին լիարժեք ծավալով իրացնել իրենց իրավունքները, հատկապես հանրային վերահսկողության իրացման տեսանկյունից: Ցանկացած պարագայում լրագրողները, իհարկե, նաեւ հանրային վերահսկողության առումով բավական մեծ գործառույթ են իրականացնում եւ քվեարկության օրն այն տեղեկատվությունը, որը տրամադրվում է ընտրատեղամասերից, լրագրողների կողմից, դառնում է ամենաօպերատիվ տեղեկատվությունը: Ասեմ, որ դա բավական մեծ աջակցություն է ԿԸՀ-ին, քանի որ հետեւելով այդ տեղեկատվությանը՝ փորձել ենք օպերատիվ լուծում պահանջող հարցերի նկատմամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ: Լրագրողների դերն ու նշանակությունը ընտրություններին շատ կարեւոր է: Սակայն ցավով պետք է նշեմ, որ ընտրատեղամասերում ունենում ենք լրագրողներ եւ դիտորդական առաքելություն կատարող անձինք, որոնք ոչ թե լրագրողներ են կամ դիտորդներ բառի դասական պատկերացմամբ, այլ երբեւէ լրագրության եւ դիտորդության հետ առնչություն չունեցող անձինք, որոնք, այդ օրը լինելով տեղամասային կենտրոններում, ավելի շատ ապահովում են այս կամ այն թեկնածուի կամ կուսակցության շահերը: Նախորդ ընտրությունների ժամանակ եղել են դեպքեր, երբ տեղամասային կենտրոնում միաժամանակ ներկա են գտնվել 57 կամ ավելի թվով ԶԼՄ ներկայացուցիչներ կամ դիտորդական առաքելություն իրականացնող անձինք: Առաջ քաշված խնդիրը հենց սրան է վերաբերում: Միգուցե, այն հարցի կատարյալ լուծում չէ, բայց հնարավորություն է խնդիրը բարձրաձայնելու, ինչու չէ, նաեւ ԶԼՄ ներկայացուցիչների կողմից ստանալու ավելի նորմալ լուծումներ, որն էլ հնարավորություն կտա այն անձանց, որոնք տեղամաս են գալիս իրականում իրենց գործառույթն իրականացնելու, կարողանան հանգիստ աշխատել:

-Կարելի՞ է ասել, որ մինչ օրս անցկացված ընտրություններն այսպես կոչված լրագրողների կողմից քվեարկության մասնակցող անձանց նկատմամբ հոգեբանական ճնշումների ներքո են իրականացվել:

-Խնդիրը հետևյալն է: Երբ տեղամասային կենտրոնում հայտնվում են օրենքով ամրագրված ընտրողների քանակից ավել անձինք, դրան գումարած հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք, այս պարագայում մեծ է լինում վտանգը ընտրության բնականոն ընթացքի խաթարմանը: Վերը նշված անձանց՝ լրագրողների, որոնք իրականում լրագրության հետ կապ չունեն, ներկայությունը ընտրատեղամասերում ամեն մեկը կարող է յուրովի ընկալել՝ մեկի համար դա կարող է լինել հոգեբանական ճնշում, մյուսի համար՝ ավելորդ անձանց ներկայություն: Խնդիրն իրականում կայանում է նրանում, որ այն անձինք, որոնք գնում են տեղամասեր եւ ունեն որոշակի կարգավիճակ, կարողանան իրականացնել իրենց կարգավիճակով պայմանավորված գործառույթը, իսկ գործառույթ իրականացնելիս էլ լինեն անկախ՝ թեկնածուներից, ընտրություններին մասնակցող սուբյեկտներից, որպեսզի հնարավորինս անկողմնակալ տեղեկատվություն տրամադրվի:

Սոսե Չանդոյան

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine