Էրդողանը Եվրամիությանը մեղադրել է երկերեսանիության մեջ
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Եվրամիությանն ահաբեկչության դեմ պայքարելու հարցում անկեղծ չլինելու մեջ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«ԵՄ-ն Քրդական բանվորական կուսակցությանը (PKK) ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն, սակայն ստացվում է այնպես, որ թույլատրում է քաղաքում վրան կանգնեցնել: Քանի դեռ դուք անկեղծ չեք, ես կշարունակեմ այսպես խոսել: 1963 թվականից ի վեր Թուրքիային իր դռների մոտ սպասեցնել տվող Եվրամիությունը շարունակում է երկերեսանիություն անել»,- ասել է Թուրքիայի նախագահը: