Yerevan, 28.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բաց նամակ ՀՀ Առողջապահության նախարար պրն. Ա.Մուրադյանին և ՀՀ այլ պատկան մարմիններին

Society

2014թ. նոյեմբերին Հայաստանի Առողջապահության նախարարությունը քննարկման ներկայացրեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ մշակված «Ցորենի ալյուրի հարստացման վերաբերյալ» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է մեր հանրապետությունում  օգտագործվող ցորենի ալյուրի մեջ ֆոլաթթվի և երկաթի պարտադիր ավելացում:

Հանրապետության բնակչության կողմից այդ հարցին բացասական վերաբերմունքը դրդեց մեզ ծանոթանալու գիտական գրականությանը և հարցը քննարկել Կենսաքիմիկոսների հայկական ասոցիացիայում: 27. 05. 2015-ին մենք արտահայտեցինք այդ օրենքի դեմ մեր հստակ ձևավորված կարծիքը:
 
Դրանից հետո հանդիպեցինք Հայաստանի Առողջապահության նախարար պրն. Ա. Մուրադյանի հետ: Տեղի ունեցավ երկկողմ կարծիքների փոխանակում: Ըստ նախարարի, բարձրակարգ գիտական կենտրոնների հետազոտությունների հիման վրա Հայաստանի ամերիկյան համալսարանում պատրաստվել է ակնարկ, որը լիովին հաստատում է Հայաստանում ֆոլաթթվով և երկաթով ալյուրի հարստացման անհրաժեշտությունը:
 
Այդ ակնարկի էլեկտրոնային տարբերակը մեր խնդրանքով տրամադրվեց մեզ (շնորհակալություն նախարարի մամլո քարտուղար տկն. Անահիտ Հայթայանին):
Սակայն, ինչպես ակնարկում բերված նյութերը, այնպես էլ դրանցից բխող հեղինակի (Անի Մովսիսյան) եզրահանգումները հաստատեցին մեր ունեցած այն կարծիքը, որ Հայաստանում ալյուրի հարստացումն անթույլատրելի է: 
Ստորև ներկայացնում ենք վերը նշված ակնարկի հիման վրա խնդրո առարկայի վերաբերյալ մեր կարծիքը:
 
Կարծիք 
 
«FORTIFICATION OF WHEAT FLOUR WITH FOLIC ACID AND IRON. BENEFITS AND RISKS» «ՖՈԼԱԹԹՎՈՎ և ԵՐԿԱԹՈՎ ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՈՒՄ՝ ՕԳՈՒՏՆԵՐԸ և ՌԻՍԿԵՐԸ» Անի Մովսիսյանի (Հայաստանի ամերիկյան համալսարան) գիտական գրականության տվյալներն ամփոփող հոդվածի վերաբերյալ:
 
Հեղինակավոր գիտական կենտրոնների  87 հետազոտությունների արդյունքների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորությունների հիման վրա հեղինակը գալիս է հետևյալ եզրահանգմանը՝
Ալյուրի հարստացման ծրագրերը պետք է խստորեն հսկվեն, համապատասխանեն հնարավոր կողմնակի ազդեցություններին վերաբերող նոր գիտական տվյալներին և իրականացվեն հաշվի առնելով հետևյալ ելակետային գործոնները. 
•բնակչության  սնուցիչների կարիքները և անբավարարությունը  
•հարստացված ալյուրի սպառման նկարագիրը
•ալյուրի վրա հարստացուցիչների զգայական և ֆիզիկական ազդեցությունը
•հարստացուցիչների կենսամատչելիությունը և յուրացումը
•բնակչության կողմից օգտագործվող այլ սննդամթերքի հարստացումը
•բնակչության և առանձին ենթախմբերի կողմից վիտամինահանքային հավելումների օգտագործումը
•ծախսերը և օգուտները 
Վերը նշված գործոնները և հոդվածում բերված գիտական տվյալները վկայում են, որ անթույլ¬ատրելի է Հայաստանում օգտագործվող ալյուրի 80%-ի հարստացումը, այն դեպքում, երբ մնացած 20%-ը արտադրվում է գյուղական ձեռնարկություն¬ներում և գործնականում անհասանելի է քաղաքի բնակչությանը: Ստորև թվարկում ենք հոդվածից վերցված մեր կարծիքը հիմնավորող մի քանի դրույթներ:  
 
Ինչու՞ չի կարելի ալյուրը հարստացնել ֆոլաթթվով
 
1.Ֆոլատ անբավարարությունը տարածված է ֆոլատների ցածր պարունակություն ունեցող թեփազերծված հացազգիներ շատ օգտագործող և ֆոլատների բարձր պարունակությամբ օժտված կանաչեղեն, լոբազգիներ, մրգեր, խմորասնկեր և լյարդ քիչ օգտագործող բնակչության մոտ: Մենք բոլոր հիմքերն ունենք համարելու Հայաստանի բնակչությունը շատ կանաչեղեն օգտագործող, և միայն դրանից ելնելով, հերքել բնության մեջ գոյություն չունեցող սինթետիկ ֆոլաթթվով հարստացված ալյուրի օգտագործումը մեր երկրում: Սինթետիկ ֆոլաթթուն օրգանիզմի համար օգտագործելի է դառնում միայն լյարդում որոշակի ֆերմենտի օգնությամբ բնական տեսակի ֆոլատի փոխարկվելուց հետո։ Ժամանակակից գիտական արդյունքները վկայում են, որ մարդկանց այդ ֆորմենտի գործունեությունը շատ թույլ է, որի պատճառով չձևափոխված ֆոլաթթուն հայտնվում է արյան շրջանառության համակարգում և կուտակվում է՝ հանգեցնելով բազմաթիվ բացասական հետևանքների։ 
2.Հղի և կերակրող կանաց համար  ֆոլատ համարժեքի նորման կազմում է օրական 600 և 500 մկգ համապատասխանորեն: Մնացած բնակչության համար այն կազմում է 400 մկգ: 60-ից բարձր տարիքի մարդկանց մոտ 200 մկգ-ից ավել օգտագործումը աղիների քաղցկեղի և ադենոմայի առաջացման վտանգ է ներկայացնում: Հարց է առաջանում՝ Բնակչության ո՞ր տոկոսն են կազմում հղի կանայք, և ինչպե՞ս կարելի է կարգավորել այդ տարբերությունները ալյուրի համընդհանուր հարստացման դեպքում, եթե հայերը հայտնի են հացի շատ օգտագործմամբ, այլ կերպ ասած, հացակեր ժողովուրդ են: Ընդ որում, հացը հենց սոցիալապես անապահով տարեցների սննդի հիմնական միջոցն է: Հարկ է նշել նաև, որ որոշ երկրներում ֆոլատ համարժեքի օրական հանձնարարելի չափաքանակը զգալի ցածր է, օրինակ, Անգլիայում 200 մկգ է։
3.Հարստացման գործընթացում օգտագործվող ֆոլաթթվի (պտերիլմոնոգլուտամի-նաթթու) ֆիզիոլոգիական չափաբաժնի 86% չի կենսաձևափոխվում և մնում է լյարդի դռներակում: Հետևաբար, ֆոլաթթվով ալյուրի հարստացումը բերում է օրգանիզմում դրա կուտակմանը: Այդ կուտակումը հղի է ամենատարբեր վտանգավոր հետևանքներով: Մինչդեռ սննդում պարունակվող բնական ֆոլատը (5-մեթիլտետ¬րահիդ¬րոֆոլաթթու) լիովին յուրացվում է օրգանիզմի կողմից: Ուստի հարստացման ծրագրերում անհրաժեշտ է գոնե օգտագործել ֆոլատի բնական ձևերը՝ պարզապես ալյուրին ավելացնել ցորենի թեփ, ոչ թե ֆոլաթթու: 
4.Հայտնաբերվել է, որ ֆոլաթթվով չհարստացված սննդով սնվող բնակչության խմբում ինսուլտի առաջացման հավանականությունը 0,88 է, մասնակի հարստացված խմբում՝ 0,91, իսկ լրիվ հարստացված խմբում՝ 0,94 է (р<0,05): Մեկնաբանություններն ավելորդ են:  
5.Նախքան ալյուրը հարստացնելը, անհրաժեշտ է անցկացնել բնակչության տարբեր շերտերի և տարիքի արյան մեջ ֆոլատի, վիտամին В12-ի, երկաթի,  ցինկի, պղնձի պարունակության անալիզ, և միայն դրա արդյունքների հիման վրա ալյուրի հարստացման վերաբերյալ որոշում ընդունել: 
6.Ասվում է, որ 5 տարվա հետազոտության ընթացքում ֆոլաթթվի օգտագործումը «էականորեն» չի փոխել քաղցկեղի տարբեր ձևերով հիվանդանալու հաճախականու-թյունը: Բավարա՞ր է արդյոք հետազոտման 5 տարի ժամկետը:
 
Ալյուրը երկաթով հարստացնելու վերաբերյալ  
 
Հոդվածում բերված է՝ «Սակավարյունությունը դիտարկվում է որպես հանրային առողջա-պա¬հության պրոբլեմ, եթե դրա տարածվածությունը պոպուլյացիայում >5%-ից: Ընդ որում, երկաթի անբավարարությանը բաժին է ընկնում սակավարյունության բոլոր դեպքերի միայն 50%-ը»: Հղված աղբյուրը ներկայացնում է սակավարյունության որպես հանրային առողջապահության խնդրի նշանակալիությունը՝ ողջ բնակչության շրջանում սակավարյունության տարածվածության հիման վրա։ Նշված է, որ արդյունաբերական երկրների մեծ մասում սակավարյունության տարածվածությունը հղի կանանց շրջանում կազմում է շուրջ 20%: Այնինչ, Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում ցուցանիշը տատանվել է 10,7%-13,6% միջև, և 2014թ-ին հղիների 12,1%-ի մոտ է սակավարյունություն գրանցվել, ինչը մեղմ խնդիր է անգամ սակավարյունության մեծագույն ռիսկի ենթակա հղիների համար։ Ի դեպ, ԱՀԿ 2006թ-ի հանձնարարականների համաձայն, սննդի պարտադիր հարստացումը հարմար է հանրային առողջապահության լուրջ կարիքի կամ ռիսկի դեպքերում։ Արդյո՞ք սակավարյունության տարածվածությունը հանրային առողջապահության լուրջ խնդիր է Հայաստանում, եթե անգամ հղիների շրջանում այն միջին մեղմության խնդիր է։
 
1.Անհրաժեշտ է երկաթի անբավարարության վտանգ ունեցող խմբերում նախօրոք գնահատել երկաթի օգտագործումը, սննդակարգում դրա կենսամատչելիությունը, համեմատել այս երկու մեծությունները և եզրակացության գալ սննդակարգում դրա անբավարա¬րու¬թյան մասին: Դրա հիման վրա է որոշվում  թիրախային  խմբում ալյուրի օգտագործման օրական միջին չափաբաժնում երկաթի ավելացումը: Եթե երկրում չկան նման մեթոդներ, ալյուրը երկաթով կարելի է հարստացնել միայն, եթե կանանց և երեխաների մոտ հենց երկաթի անբավարարությունով պայմանավորված սակավարյունությունը բարձր է 5%-ից: Ալյուրի հարստացման ծրագիրը պետք է նպատակաուղղված լինի թիրախային խմբերում երկաթի անբավարարության նվազեց-մանը 10%-ից պակաս, և երկաթի անբավարարությամբ սակավարյունության՝ 5%-ից պակաս: Նշենք, որ հղված աղբյուրում հստակ սահմանված է, որ երկաթի անբավարարություն և հեմոգլոբինի ցածր արժեք ունեցող անձինք են համարվում երկաթի անբավարարությամբ պայմանավորված սակավարյունություն ունեցողներ։ Հայաստանում նույնիսկ հղիների մոտ չի հետազոտվել, թե արդյո՞ք նրանց սակավարյունությունը երկաթի անբավարարության հետևանքով է։ Ավելին. հայերի շրջանում ժառանգական հեմաքրոմատոզի (որի դեպքում կտրուկ ավելանում է երկաթի ներծծումն աղիներում) տարածվածության որևէ հետազոտություն նույնպես երբևէ չի արվել։
2.Երկաթի անբավարարությամբ երեխաների համար անհրաժեշտ է ունենալ նպատակային կանխարգելիչ ծրագիր, քանի որ դրա ավելցուկը վնասակար է երեխաների համար։ 
3.Երկաթով հարստացված ալյուրի օգտագործման հիմնական վտանգը օրգանիզմում երկաթի ավելցուկի առաջացումն է, որը վնասակար է բոլոր տարիքի մարդկանց համար։
4.Դանիան և Շվեդիան հրաժարվել են  ալյուրը երկաթով հարստացնելուց օրգանիզմի վրա երկաթի ազդեցության և բնակչության մոտ  դրա կուտակման հնարավոր վտանգից ելնելով:
Նշենք նաև, որ բացի Ա. Մովսիսյանի հոդվածից, ալյուրի հարստացման վնասների և օգուտների վերաբերյալ վերջին մեկ տարում ստեղծվել են գիտական գրականության տվյալներն ամփոփող մի շարք այլ հոդվածներ (տես Գոհար Ջրբաշյանի մեծածավալ հոդվածները, օրինակ՝ http://hetq.am/arm/news/58697/folat-te-folattu-hanrayin-aroxjapahutyan-m... և այլն), որոնք կասկած չեն հարուցում, որ Հայաստանում ցորենի ալյուրի հարստացումը ֆոլաթթվով և երկաթով անթույլատրելի է: 
 
Ի դեպ, Ա. Մովսիսյանի ակնարկի վերաբերյալ մեր կարծիքը ուղարկեցինք Առողջապահության նախարարի մամլո քարտուղար տկն. Ա. Հայթայանին, սակայն ի պատասխան մեր հեռախոսազանգի, նա ասաց, որ իրենք ունեն իրենց կարծիքը: 
 
 
Գևորգ Գևորգյան
Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, կենսաքիմիկոսների հայկական  ասոցիացիայի նախագահ, Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիայի անդամ, ՌԴ Բժշկատեխնիկական ակադեմիայի  ակադեմիկոս
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes