Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը
SportՎազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մարտի 25-ին ժամը 19:00-ին տեղի կունենա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը, որը կլինի հրաժեշտի խաղ լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու համար: Պատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 21-ին սկսեց մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակկդեմիայում:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մարտի 22-ին՝ ժամը 17:30-ին, Հայաստանի ազգային հավաքականի մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն: