Պալմիրայում մարտերի ժամանակ մոտ 30 սիրիացի զինվորական է սպանվել
International newsՍիրիայում՝ Պալմիրայի մոտակայքում տեղի ունեցած մարտերի ընթացքում սպանվել է մոտ 30 սիրիացի զինվորական: Մարտերը տեղի են ունեցել «Իսմական պետության» և սիրիական կառավարական ուժերի միջև:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին տեղեկացվել է Լոնդոնում տեղակայված Սիրիայում Մարդու իրավունքների դիտորդական խորհրդում:
«Իսլամական պետություն»-ը հետ է մղել կառավարական ուժերի հարձակումը, այն ժամանակ, երբ մարտեր էին ընթանում Պալմիրայից 4 կմ հեռավորության վրա: Սիրիական կառավարական ուժերը շարժվում են Պալմիրայում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ Ռուսաստանի աջակցությամբ: