Yerevan, 31.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ընդդիմությանն ԸՕ-ի շուրջ միասնական հարթակ ստեղծել չի հաջողվում, իշխանությունը պատրաստ է ցանկացած ձևաչափով քննարկման

Politics

Հայաստանի ներքին քաղաքական օրակարգի կարևորագույն և առաջնային հարցերից մեկը շարունակում է մնալ ընտրական նոր օրենսգրքի ընդունումը: Ընտրական օրենսգրքի նախագիծն արդեն պատրաստ է և դրվել է հանրային քննարկման:«Արմենպրես»-ն ամփոփ ներկայացնում է  ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ ծավալվող վերջին քննարկումների արդյունքները, քաղաքական ուժերի միջև համագործակցության հնարավորությունը:

Նոր օրենսգրքի վերաբերյալ ընդդիմադիր քաղաքական ուժերն ունեն սեփական պատկերացումներն ու առաջարկները, որոնց մի մասն իշխանությունների համար ընդունելի են, մյուս մասը՝ ոչ: Սակայն, եթե ընդդիմության առաջարկներին իշխանության դեմ լինելը կարելի է հասկանալ, անհասկանալի է ընդդիմադիր քաղաքական ուժերի հակասությունները ընտրական օրենսգրքի շուրջ միասնական հարթակ ձևավորելու հարցում: Թեև ընդդիմադիր քաղաքական ուժերի մոտեցումները համընկնում են, սակայն միասնական հարթակ ձևավորելու հարցում համաձայնության գալ, կարծես, չի հաջողվում:

Ընդդիմության հիմնական պահանջները շարունակում են մնալ ընտրացուցակների մաքրումը, ընտրություններից հետո ստորագրված ցուցակների հրապարակումը, ընտրությունների ժամանակ բոլոր տեղամասերում տեսախցիկների հրապարակումը և օնլայն հեռարձակումը, կրկնակի քվեարկությունները բացառելու նպատակով մատների թանաքոտման եղանակի կիրառումը, հանրային սեկտորի ներգրավվածության ընդլայնումը:

Այս 5 հիմնական կետերի շուրջ ՀԱԿ-ն ընդդիմադիր քաղաքական ուժերին առաջարկել էր ստեղծել միասնական պլատֆորմ: Ազգային ժողովում խորհրդարանական վերջին ճեպազրույցների ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ այս ընթացքում քննարկումներ են ունեցել տարբեր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ հավելելով, որ միասնական պլատֆորմը ձևավորման փուլում է: Չնայած Զուրաբյանի նման հայտարարությանը՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ «Ժա ռանգություն»-ը ՀԱԿ-ի առաջարկած միասնական պլատֆորմին միանալու անհրաժեշտություն չի տեսնում՝ հավելելով, որ ավելի շուտ ՀԱԿ-ն է վերցրել իրենց առաջարկներն ու միացել իրենց: Նույն դիրքորոշումն ունի նաև ԲՀԿ-ն: ԲՀԿ խմբակցության ղեկավար և կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը ևս հայտարարեց, որ հաշվի առնելով անցյալի փորձը, ԲՀԿ-ն զերծ է մնում ցանկացած եռյակ-քառյակի ձևաչափով համագործակցությունից: Նա հավելեց, որ ԲՀԿ-ն ունի սեփական մոտեցումներն ու  առաջարկները և դրանցով շարժվելու է առաջ:

Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնել է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի որոշ առաջարկներ իշխանությունների համար ընդունելի են: Մասնավորապես, նա մատնանշել է ընտրական տեղամասերում տեսախցիկներ տեղադրելու առաջարկը, որը կարելի է կիրառել՝ գործարկման պատշաճ մեխանիզմներ գտնելու պարագայում: Իշխանությունները կողմ են նաև  ընտրական տեղամասերում լրագրողների և դիտորդների թվի սահմանափակման վերաբերյալ դրույթում փոփոխություններ կատարելուն ու պատրաստ են լսել ցանկացած ողջամիտ առաջարկ:

Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է իշխանությունների դիրքորոշումն այն հարցում, որ ստորագրված ընտրական ցուցակների հրապարակումը մարդու իրավունքների խախտում է: Դրա փոխարեն իշխանությություններն այլընտրանքային տարբերակ են առաջարկում: Ընտրական օրենսգրքի նախագծում սահմանված է, որ ընտրություններից հետո ցանկացած վստահված անձ կամ դիտորդ ցանկացած տեղամասում կարող է պահանջել ու ստանալ ստորագրված ընտրացուցակները, քաղվածքներ անել և խախտումներ հայտնաբերելու դեպքում դիմել դատարան: Ընտրական ցուցակները մաքրելու այլընտրանքային տարբերակ ի շխանությունները համարում են բացառապես նույնականացման քարտերով քվեարկության կազմակերպումը, ինչը պատրաստ են քննարկել ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Իշխանությունները սկզբունքորեն դեմ չեն նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ 4+4+4 սկզբունքով ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ ծավալելու առաջարկին, այսինքն՝ օրենսգրքի քննարկման համար ստեղծել աշխատանքային խումբ, որում ներգրավված կլինեն 4 իշխանության, 4 ընդդիմության և 4 քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Թե որքանով ընդդիմադիր քաղաքական ուժերին կհաջողվի միասնական հարթակ ստեղծել ու հանդես գալ միասնական օրակարգով, ցույց կտա ժամանակը: Իսկ ընտրական օրենսգրքի նախագծի հերթական քննարկումը նախատեսված է մարտի 22-ին: Ազգային ժողովի նիստերի դահլիճում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է լայն խորհրդարանկաան լսումներ, որին կմասնակցեն խորհրդարանական, արտախորհրդարանական քաղաքական ուժեր, քաղաքացիական հաաարակության ներկայացուցիչներ:

Համաձայն Հայաստանի նոր Սահմանադրության՝ ընտրական նոր օրենսգիրքը պետք է ընդունվի մինչև 2016թ. հունիսի 1-ը:

Շանթ Խլղաթյան

Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank