Ստամբուլում ՖԻԲԱ-ի քառորդ եզրափակիչի հանդիպումների անցկացումը վտանգված է
International newsԹուրքիայում ահաբեկչության պահպանվող վտանգի պայմաններում սպառնալիքի տակ են հայտնվել Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԲԱ) կողմից Ստամբուլում անցկացվելիք բասկետբոլի Եվրոպայի կանանց լիգայի առաջնության քառորդ եզրափակիչի հանդիպումները: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Քառորդ եզրափակիչ անցած ռուսական երկու` Եկատերինբուրգի «Ուրալի լեռնամետալուրգիական ընկերության» (ՈՒԼՄԸ) և Օրենբուրգի «Նադեժդա» ակումբները վերջին ահաբեկչական գործողություններից հետո հայտնել են, որ չեն ցանկանում գնալ Թուրքիա:
Եվրոպայի կանանց լիգայի առաջնության քառորդ եզրափակչի հանդիպումները պետք է տեղի ունենան ապրիլի 15-17-ը Ստամբուլի Ülker Sport դահլիճում: Կմրցեն «Ֆեներբահչե»-«Նադեժդա» և «USK» (Պրահա)-«ՈՒԼՄԸ» զույգերը: