Բելգիայի կառավարությունը երկրում տագնապի ամենաբարձր աստիճան է հայտարարել
International newsԲելգիայի կառավարությունը Բրյուսելի օդավակայանում որոտացած պայթյուններից հետո երկրում տագնապի ամենաբարձր աստիճան է հայտարարել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է բելգիական «Բելգա» լրատվական գործակալո ւթյունը: Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ իր ղեկավարած կառավարությունը րոպե առ րոպե հետևում է իրադրությանը: