Միջազգային ավիացիոն կոմիտեն սկսել Է Դոնի Ռոստովում կործանված Boeing-ի ինքնագրերի վերծանումը
International newsՄիջազգային ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) ձեռնամուխ Է եղել Դոնի Ռոստովում կործանված Boeing ինքնաթիռի խոսքային ինքնագրիչի վերծանմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը:
«Մարտի 21-ին ավարտվել Է խոսքային ինքնագրիչի տեղեկատվության պատճենումը: Մասնագետները ձեռնամուխ են եղել դրանում պարունակվող տեղեկատվության վերծանմանը»,-նշել Է գործակալության զրուցակիցը: Նա չի ճշտել՝ որքան ժամանակ կպահանջվի բոլոր տվյալներն ստանալու համար, նշելով, որ դրա համար կարող Է պահանջվել շուրջ մեկ ամիս կամ ավելի երկար ժամանակ:
Մարտի 19-ին Երեւանի ժամանակով ժամը 4:42-ին Դոնի Ռոստովի օդանավակայանում կրկնական վայրԷջքամուտի ժամանակ բարդ օդրեւութաբանական պայմաններում (ուժեղ կողմնային քամի եւ անձրեւ) աղետի Է ենթարկվել FlyDubai ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը, որը կատարում Էր FZ 981 չվերթը Դուբայից: Ինքնաթիռում եղել Է 62 մարդ: Նրանք բոլորը զոհվել են:
Հետաքննությունը դիտարկում Է օդանավի կործանման երեք հիմնական վարկած՝ տեխնիկական անսարքությունը, եղենակային բարդ պայմանները, անձնակազմի սխալը: