Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչությունն իրականացրել Է մահապարտը
International newsԲրյուսելի օդանավակայանում ահաբեկչությունն իրականացրել Է մահապարտը, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով Reuters գործակալությանը: Բելգիայի ոստիկանությունն օդանավակայանի շենքում հայտնաբերվել են մահապարտների մի քանի գոտիներ: Bejga գործակալության տվյալներով՝ պայթյուններից առաջ լսվել են հրաձգություն եւ գոչ յուններ՝ արաբերեն լեզվով:
Օրվա ընթացքում քաղաքում չորս պայթյուն Է որոտացել՝ երկուսն օդանավակայանում եւ երկուսը՝ մետրոյում՝ Մաելբեկ եւ Շուման կայարաններում: Մաելբեկում պայթյունի հետեւանքով տասը մարդ Է զոհվել: Նախնական տվյալներով՝ օդանավակայանում կատարված պայթյունների հետեւանքով զոհվել Է 17 մարդ:
Բրյուսելում փակվել են մետրոն, դպրոցները, մանկապարտեզները, ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր՝ չորրորդ մակարդակն Է սահմանված: Մարդկանց տարհանում են մետրոպոլիտենից, դադարեցված Է ավտոբուսների եւ տրամվայների երթեւեկությունը:
Շարժական կապի խափանումներ են դիտվում, ինչը, ըստ երեւույթին, կապված Է պայթյունների մասին հաղորդումներից հետո Ցանցի բեռնվածության հետ: «Բրյուսելում հակաահաբեկչական պատրաստության չորրորդ մակարդակն Է հայտարարված: Դա նշանակում Է մետրոյի, ուսումնական հաստատությունների, մարդկանց զանգվածային կուտակման վայրերի փակում»,-հայտնել Է RTBF հեռուստաալիքը:
Ոստիկանությունն ընդլայնել Է անվտանգության գոտին Բրյուսելի օդանավակայանի շուրջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: