Սուրեն Բալիյանը կսպասարկի ֆուտբոլի Եվրոպայի Մ-21 առաջնության հանդիպումը
SportՀայկական մրցավարական անձնակազմը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ, կսպասարկի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստան-Բոսնիա Հերցեգովինա հանդիպումը:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հանդիպումը կկայանա մարտի 25-ին: Մրցավարի օգնականները կլինեն Մեսրոպ Ղազարյանը և Էրիկ Արևշատյանը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Արման Ալաբերկյանը: