Դոնալդ Թրամփը Բրյուսելում կատարված ահաբեկչությունից հետո կփակեր ԱՄՆ-ի սահմանները
International newsԱմերիկացի միլիարդատեր եւ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածուի հավակնորդներից մեկը՝ Դոնալդ Թրամփը, Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ հանդես Է եկել ԱՄՆ-ի սահմաները փակելու օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել է Fox News հեռուստաալիքը:
«Ես կփակեի մեր սահմանները»,-հեռուստաալիքին հայտարարել Է Թրամփը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, որն այժմ այցով գտնվում Է Կուբայի մայրաքաղաքում, տեղեկացված Է ահաբեկչական գործողությունների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: