Նադեժդա Սավչենկոյին դատապարտեցին 22 տարվա ազատազրկման
International newsՌԴ Ռոստովի մարզի Դոնեցկի քաղաքային դատարանը ուկրաինուհի նախկին զինծառայող Նադեժդա Սավչենկոյին 22 տարվա ազատազրկման Է դատապարտել ընդհանուր ռեժիմի գաղութում եւ տուգանքի՝ 30 հազար ռուբլու չափով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նրա բանտարկության ժամկետը կհաշվվի կալանավորման օրվանից՝ 2014 թվականի հունիսի 23-ից:
Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Սավչենկոն, նա չի ճանաչում դատավճիռը, բայց այն չի բողոքարկելու: