Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի հարձակվող Յուրա Մովսիսյանի վնասվածքից հետո վերականգնումն ընթանում է ըստ պլանավորածի: Այս մասին տեղեկացնում է Sports-ը: Կայքի փոխանցմամբ` 27-ամյա հարձակվողի լիիրավ ապաքինումը կախված է նրանից, թե Մովսիսյանը երբ ձեռք կբերի օպտիմալ մարզավիճակ: Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը վնասվածք էր ստացել հունիսի 6-ին` Գերմանիա-Հաւյաստան ընկերական հանդիպման ժամանակ: Հուլիսի 1-ին Յուրա Մովսիսյանը ենթարկվել էր ծնկահոդի վիրահատության,իսկ վերականգնման համար պահանջվում էր երկու ամիս: Նշենք, որ ամենայն հավանաանությամբ Հայաստանի ազգային հավաքականի առանցքային հարձակվողը բաց կթողնի Սերբիայի և Ֆրանսիայի դեմ մրցավեճերը: