«Իսլամական պետությունը» պաշտոնապես իր վրա է վերցրել Բրյուսելի ահաբեկչության պատասխանատվությունը
International news«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում իր վրա է վերցրել Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների շարքի համար պատասխանատվությունը:
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է BBC-ն:
Սոցցանցերում ֆրանսերեն ու արաբերեն լեզուներով տարածված հայտարարությունում խմբավորումը նախազգուշացնում է հարվածների մասին՝ ուղղված այն երկրների դեմ, որոնք ԻՊ դեմ «խաչակրաց արշավանք» են սկսել:
Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն Է որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում: Երկրի իշխանությունները գտնում են, որ պայթուցիկ սարքերից մեկը կարող Էր գործի դնել մահապարտ ահաբեկիչը: Երրորդ պայթունը որոտացել Է մետրոյի Մալբեկ կայարանում՝ գնացքի վագոնում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է առնվազն 34 մարդ, վերքեր են ստացել եւս գրեթե200-ը: Բելգիայի վարչապետը պայթյունները որակել Է ահաբեկչական գործողություններ: