Դավիթ Արշակյանն ուրախ է Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանալու համար
SportՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորեկ, լիտվական «Տրակայ» ակումբի հարձակվող Դավիթ Արշակյանը ուրախ է հավաքական հրավիրվելու համար: Ազգային ընտրանիում բաց մարզումից հետո լրագրողների հետ զրույցում Դավիթ Արշակյանն ընդգծեց, որ հավաքականից հրավերի սպասել է:
«Ես հավաքականից հրավեր սպասում էի, որովհետև կային խոսակցությու ններ: Եվ այդ հրավերը, փաստորեն, եղավ»,- նշեց Արշակյանը:
Անդրադառնալով Հայաստանի առաջիկա մրցակցին՝ Արշակյանն ընդգծեց, որ Բելառուսը պինդ թիմ է, որի դեմ խաղալն այնքան էլ հեշտ չէ: «Նրանք շատ լավ պաշտպանություն ունեն: Մեզ հեշտ խաղ չի սպասվում, բայց մենք կարող ենք հաղթել, պարտավոր ենք հաղթել: Մենք կփորձենք հաղթել այդ խաղում»,- եզրափակեց հավաքականի նորեկը:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը Բելառուսի դեմ առաջիկա ընկերական հանդիպմանը մասնակցելու համար հավաքական է հրավիրել երեք նորեկների: Այդ ֆուտբոլիստներն են լիտվական «Տրակայ»-ի հարձակվող Դավիթ Արշակյանը, Ուկրաինական «Կարպատի»-ի հարձակվող Գեղամ Կադիմյանը և ուկրաինական «Ստալ»-ի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը: