Բելգիայի վարչապետ. Սա մեր տեսած ամենասարսափելի ահաբեկչությունն էր
International newsՄարտի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչություններն ամենասարսափելին էին, որ Բելգիան երբեւէ տեսել է:
Le Soir պարբերականի փոխանմամբ, այս մասին լրագրողներին հայտարարել է թագավորության վարչապետ Շառլ Միշելը:
«Նրանց, ովքեր որոշել են թշնամիների կողմն անցնել, ուզում եմ ասել, որ մենք միասնական ենք: Մենք պատրաստ ենք ամեն ինչի՝ մեր հիմնարար ազատությունները պաշտպանելու համար: Ազատությունը վերք ստացավ Բրյուսելի սրտում, ինչպես դա տեղի ունեցավ Փարիզում, Լոնդոնում, Մադրիդում»,- հայտարարել է Բելգիայի վարչապետը: