Մինսկի խումբն աջակցում է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի պահպանման Ռոյս- Էնգել առաջարկներին
PoliticsՄինսկի խմբի համանախագահների վերջնական նպատակը և գլխավոր առաջնահերթությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև լուծումն է: Այս մասին հայտարարել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը` «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում:«Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մեծ անհանգստության առիթ են մեզ համար: Նախորդ տարի հունվարին գրանցված բախումները ռեկորդային էին հրադադարի կնքումից ի վեր: Ամենամտահոգիչը խաղաղ բնակչության կրած կորուստներն են: Մենք քննադատում ենք ծանր հրետանու գործածումը»,-նշել է Ուորլիքը:
ՄԽ համանախագահները մարտի սկզբին Թբիլիսիում մասնակցել են խորհրդակցության, որը հրավիրվել է «Հաշտեցման միջոցներ» կազմակերպության ջանքերով: Ներկայացված են եղել թե հայկական, թե ադրբեջանական կողմերը. «Երկխոսության ցանկացած հարթակը կարևոր է»:
Ինչ վերաբերում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի և դեմոկրատ գործիչ Էլիոթ Էնգելի առաջարկների ծրագրին` Հայաստան-Ադրբեջան սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ, Ուորլիքը նշել է, որ Մինսկի խումբն աջակցում է առաջարկությանը:«Թեև վերջնական նամակը դեռ չենք տեսել, սակայն առաջարկները , որ արվել են Էդ Ռոյսի կողմից, ստացել են ՄԽհամանախագահների աջակցությունը, այն պետք է աջակցություն ստանա բոլոր կողմերից: Մենք պահանջում ենքզինադադարի պահպանում»,- Արմենպրեսի հաղորդմամբ` ասել է ՄԽ ամերիկացի համանախագահը: