Տիգրան Պետրոսյանը Արոնյանին համարում է Հավակնորդների մրցաշարում հաղթելու ֆավորիտներից մեկը
SportՀայաստանի շախմատի հավաքականի անդամ Տիգրան Պետրոսյանը գտնում է, որ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը լավ հնարավորություն ունի հաղթելու Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարում: Լրագրողների հետ զրույցում Պետրոսյանը նշեց, որ շատ բան կախված կլինի մարտի 23-ին կայանալիք խաղից: «Եթե Լևոնը այսօր կարողանա հաղթել, կրկին կմիանա հավակնորդների մրցաշարում հաղթելու պայքարին, եթե պարտվի կամ ոչ ոքի խաղա, նրա շանսերը մի փոքր կնվազե ն, բայց էլի կշարունակի շանսեր ունենալ»,- ընդգծեց Պետրոսյանը:
Շախմատի հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում մարտի 23-ին Լևոն Արոնյանը կմրցի Բուլղարիան ներկայացնող Վեսելին Տոպալովի հետ: Մրցաշարի 9 տուրերից հետո Լևոն Արոնյանն ունի 5 միավոր և Ֆաբիանո Կարուանայի հետ կիսում է 3-4 հորիզոնականները: 5.5-ական միավորով մրցաշարի առաջնորդները Վիշվանաթան Անանդն ու Սերգեյ Կարյակինն են: 10-րդ տուրում Անանդը կմրցի Կարուանայի, Կարյակինը՝ Անիշ Գիրիի հետ: