Yerevan, 13.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կայծակնային շախմատի մրցաշարը միավորեց հայկական շախմատի երեք սերունդների ներկայացուցիչներին

Sport

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվավոր նախագահ Վանիկ Զաքարյանի 80-ամյակին նվիրված կայծակնային շախմատի մրցաշարը մեկ հարկի տակ էր հավաքել հայկական շախմատի հին և նոր սերնդի ներկայացուցիչներին:

Շախմատի տանը Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվավոր նախագահ, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ, ԳԱԱ ակադեմիկոս Վանիկ Զաքարյանի 80-ամյակին նվիրված կայծակնային շախմատի մրցաշարին մասնակցեցին անցյալի ուժեղագույն շախմատիստ վետերանները, Հայաստանի ներկայիս ուժեղագույն շախմատիստները և նոր սերնդի դեռևս պատանի, բայց միջազգային հարթակում հաջողություններ գրանցած շախմատիստները:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Միքայել Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մարտի 23-ին լրանում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվավոր նախագահ, ակադեմիկոս Վանիկ Զաքարյանի 80-ամյակը, շախմատային ֆեդերացիան որոշել է կազմակերպել կայծակնային շախմատի մրցաշար, որին կմասնակցեն հայկական շախմատի երեք սերնդի ներկայացուցիչներ: «Մրցաշարին մասնակցելու են Հայաստանի ուժեղագույն շախմատիստները: Լևոն Արոնյանը չի մասնակցում, քանի որ նա այս պահին մասնակցում է հավակնորդների մրցաշարին: Մրցաշարին մասնակցում են նաև պատանի սերնդի շախմատիստներ, ովքեր իրենց ուժերը կփորձեն ուժեղագույն շախմատիստների հետ պայքարում: Մրցաշարին մասնակցում է 26 մասնակից»,- ընդգծեց Անդրեասյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանում շախմատը շատ լուրջ հիմքերի վրա է դրված, ինչում իր մեծ ներդրումն ունի Վանիկ Զաքարյանը:

«Նա շախմատային ֆեդերացիան գլխավորել է շատ ծանր ժամանակահատվածում, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը ձեռք էր բերել անկախություն և գտնվում էր պատերազմի մեջ: Հենց այդ տարիներին է դրվել հիմքը ու այդտեղ մեծ դեր ունի Վանիկ Զաքարյանը: Եթե դուք նայեք վիճակագրությունը, սկսած 1992թ.՝ աշխարհի և եվրոպայի շախմատի  պատանեկան առաջնություններում Հայաստանը միշտ ունեցել է չեմպիոններ, մեդալակիրներ: Այսօր մենք փաստում ենք &n bsp;Վանիկ Զաքարյանի աշխատանքի հաջողված լինելը»,- հավելեց Միքայել Անդրեասյանը:

Մրցաշարի մասնակից գրոյսմաստեր Ռոբերտ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր համար մրցաշարն ընկերական է, քանի որ նվիրված է Վանիկ Զաքարյանի 80-ամյակին: «Դրա համար ես կխաղամ առանց լարվածության, ինչպես կստացվի: Վանիկ Զաքարյանի հետ անձամբ շփվել եմ, բայց շատ քիչ են եղել այդ շփումները, որովհետև իր գործունեության ընթացքում ես շատ փոքր էի: Ես գիտեմ, որ նա շատ մեծ դեր է ունեցել հայկական շախմատի զարգացման գործում»,- նշեց Հովհաննիսյանը, ով կայծակնային շախմատի Հայաստանի վերջին առաջնության հաղթողն է:

Մրցաշարի ամենաերիտասարդ մասնակիցը 11-ամյա Մամիկոն Ղարիբյանն էր, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ ուրախ է մրցաշարին մասնակցելու համար, քանի որ խաղալու է փորձառու շախմատիստների հետ ու փորձ է ձեռք բերելու: Մամիկոնը շախմատ խաղում է 5 տարեկանից ու երազում է լավ շախմատիստ դառնալու մասին:

«2014թ. Բաթումիում մասնակցել եմ մինչև 10 տարեկան շախմատիստների միջև մրցաշարի, որտեղ գրավել եմ առաջին տեղը: Առայժմ միակ հաջողությունս դա է»,- նշեց Ռոբերտը՝ հավելելով, որ հավանում է բոլոր  հայտնի շախմատիստներին և հետևում է նրանց  խաղերին:

Վանիկ Զաքարյանի ծննդյան 80-ամյակին նվիրված կայծակնային շախմատի մրցաշարին մասնակցում էր նաև Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Տիգրան Պետրոսյանը, ով լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ նման մրցաշարերին միշտ հաճույքով է մասնակցում, քանի որ դրանք երիտասարդ շախմատիստների համար հնարավորություն են ավելի փորձառու շախմատիստների հետ խաղալու ու փորձ ձեռք բերելու համար: 

Մրցաշարին մասնակցել է ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերևժ Սարգսյանը: Մրցաշարի  ավարտից հետո տեղի է ունեցել փակման հանդիսավոր արարողություն և մրցանակների հանձնում:

 

Ucom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas Market