Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը երեքշաբթի գիշեր ունեցած ելույթում հայտարարեց. «ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարի բարոյական արժանավորություն չունի»: Սեյեդ Հասան Նասրալլահն ակնարկելով ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիայի ձևավորման համար ԱՄՆ-ի հավակնած ջանքերին, ընդգծեց. «Հեզբոլլահը դեմ է ԻԼԻՊ-ին և բոլոր թաքֆիրի ու պայքարող հոսանքներին և պայքարում է նրանց դեմ և Հեզբոլլահի ուժերւ պատրաստ են անձուրացություն կատարելու այն խմբերի դեմ պայքարում, որոնք սպանում են մարդկանց և սպառնալիք են համարվում տարածաշրջանի բնակիչների ու ժողովուրդների համար»: Նասրալլահը հիշեցրել է. «Ահաբեկչության գլխավոր ակունքը և նրա ու Սինոիստական ռեժիմի պաշտպանը ԱՄՆ-ն է, որը գլխավոր դերակատարություն է ունեցել ահաբեկչական խմբերի ստեղծման գործում և ահաբեկչության դեմ պայոարի համար բարոյական արժանավորություն չունի: Միևնույն ժամանակ ինչպես Օբաման է անգամներ հայտարարել այս կոալիցիան նպատակ ունի պաշտպանել ԱՄՆ-ի շահերը և մենք որևե առնչություն չունենք ԱՄՆ-ի շահերի հետ: ԱՄՆ-ի շահերին ծառայող կոալիցիան որտեղ անտեսված են ժողովուրդների շահերը մեզ համար որևէ նշանակություն չունի և մենք դրան չենք մասնակցելու»: