Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությանը
PoliticsԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 25-ին ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արա Զոհրաբյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, արծարծվել են Արցախի եւ Հայաստանի համապատասխան կառույցների փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Նախագահը նշել է համագործակցության օգտակարությունն ու պահանջվածությունը մեր հանրապետության համար: