Բրյուսելում կրկին պայթյուն է որոտացել հատուկ գործողության իրականացման վայրում
International newsԲրյուսելի Սկարբեկ շրջանում ոստիկանների կողմից իրականացվող գործողությունների տարածքում, որը մոտ է մասնագետների կողմից ականազերծման աշխատանքների վայրին, երրորդ պայթյունն է որոտացել:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն` RTBF հեռուստալիքի թղթակիցը տեղեկ ացրել է, որ առաջին երկու պայթյունները հնչել են մեկ րոպեի տարբերությամբ ուժային գործողությունների հենց սկզբում, որն իրականացվում է հատուկ նշանակության ոստիկանների ու զինվորականների մասնակցությամբ:
Ըստ հեռուստալիքի տվյալների` մի մարդ է չեզոքացվել, մյուսն էլ` ձերբակալվել է: Բայց այդ տեղեկատվությունը դեռ չի հաստատվել:
Մարտի 22-ին երկու պայթյուն էր որոտացել Բրյուսելի միազգային օդանավակայանում, մեկն էլ` մետրոյի Մալբեկ կայարանի վագոններից մեկում: Ահաբեկչության զոհ է դարձել 31 մարդ, 300-ը ստացել է վնասվածքներ: Համաձայն հետաքննության` օդանավակայանում և մետրոյում պայթյունն իրականացվել է երկու եղբայրների կողմից: