Brexit-ի դեպքում Եվրոպան կարող է ծնկի գալ
International newsBrexit տերմինի կիրառումը, որը նկարագրում է Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալը մի շարք հակասություններ է առաջացրել ոչ միայն ԵՄ անդամ պետությունների պաշտոնյաների շրջանում, այլ հենց Մեծ Բրիտանիայի պաշտոնյաների շրջանում: Մեծ Բրիրտանիայի մի շարք պաշտոնյաններ այնպիսի փաստարկներ են առաջ քաշում, որ հունիսի կայանալիք հանրաքվեում ժողովուրդը երկընտրանքի առաջ կանգնի:
Մեծ Բրիտանիայի էներգետիկայի նախարար Էմբեր Ռադը կարծիք է հայտնել, որ Brexit-ի դեպքում կթուլանա երկրի դիրքերը ռուսական գազի մատակարարման կախվածության ֆոնին: Ռադը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի նման երկրներն արդեն պատրաստ են գազի մատակարարումը որպես արտաքին քաղաքականության գործիք օգտագործել՝ նրանք կարող են կա´մ դադարեցնել գազի մատակարարումը, կա´մ սակագին բարձրացնել:
«500 միլիոն բնակչություն ունեցող որպես մի միավոր, մենք բավականին ռեսուրսներ ունենք Պուտինի գործողությունների վրա ազդեցություն ունենալու համար, և մենք կարող ենք համակարգված կերպով արձագանքել ճգնաժամային իրավիճակներին: Երբ խոսքը գնում է ռուսական գազի մասին, քանի դեռ մենք ԵՄ-ի հետ միասին ենք, մենք կարող ենք դիմակայել, իսկ եթե առանձնանաք՝ կպարտվենք»,- հայտարարել է էներգետիկայի նախարարը:
Ավելին, վերջինս համոզված է, որ Բիրտանիան չի կարող թույլ տալ, որ իր էներգետիկայի ոլորտը այդպիսի ազդեցության տակ ընկնի, և երկիրն օգտագործեն որպես քաղաքական շարքային զինվոր, որի միջոցով Եվրոպային կարող են ծնկի բերել: Նա կարծում է, որ այսպիսի սցենարի իրագործումը կանխելու համար ԵՄ անդամ բոլոր պետությունները պետք է միավորեն իրենց ջանքերը:
ԵՄ-ի կազմից դուրս չգալու ի թիվս այլ փաստարկների, նախարարը նշում է նաև քաղաքացիների համար «էլեկտրական ցնցումը»: Թագավորության ԵՄ-ից առանձնանալուց հետո էլեկտրաէներգիա սպառողների վրա հավելյալ բեռը կկազմի 500մլն ֆունտ ստերլինգ, կամ՝ 20 ֆունտ ստերլինգ յուրաքանչյուր ընտանիքի հաշվով:
Նախարարը նաև նշում է էներգետիկ ոլորտում ներդրումների և աշխատատեղերի տեսքով կորստի մասին: Նա հիշեցնում է, որ ԵՄ-ին անսդամակցությունը Բիրտանիայն օգնում է միլիարդավոր և միլիոնավոր ֆունտերի հասնող ներդրումներ կատարել էնենրեգիկայի ոլորտում, և այս գումարների հաշվին պահպանվում էր ավելի քան 600 000 աշխատատեղ:
Brexit-ի կողմնակից, եվրասկեպտիկ Մեթյու Էլիթոնը հայտարարել է, որ Էներգետիկայի նախարարի պնդումներն անհեթհեթ են և հիմնված չեն իրական հետազոտությունների և հաշվարկների վրա: Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցությունը, հակառակը, մեծացրել է բիրտանացիների էլէներգիայի ծախսերը, և դրանք սպառողների վրա արժենում են 350 մլն ֆունտ մեկ շաբաթվա կտրվածքով:
«Ուղղակի զարմանալի է, թե ինչքան կարող է Կառավարությունը խաբել հանրաքվեն հաղթելու իր հուսահատ ցանկությունն իրականացնելու համար»,- նշել է վերջինս: Այս փաստարկները հաշվի առնելով, բրիտանացիները պետք է կողմնորոշվեն, ինչ ուղի ընտրել՝ 2016թ հունիսի շրջանառության մեջ դնել Brexit տերմինը, թե ԵՄ-ի հետ միասին պայքարել առկա մարտահրավերների դեմ:
Աշխեն Սահակյան