Ֆրանսիական երեք ակումբներ հետաքրքրված են Միլանի պաշտպանով
Sport
Իտալական «Միլանի» ֆրանսիացի պաշտպան Ֆիլիպ Մեքսեսն ամռանը հնարավոր է փոխի ակումբային գրանցումը,- տեղեկացնում է «Sport Mediaset»-ը:
33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ֆրանսիական երեք ակումբներ՝ «Մարսելը», «Կանը» եւ «Ռենը»:
Պաշտպանը որոշում է կայացրել հեռանալ իտալական ակումբից, քանի որ գրեթե չի ստանում խաղային ժամանակ:
Մեքսեսը «Միլանում» է հանդես գալիս 2011 թվականից, իսկ նրա պայմանագիրն ավարտվում է ամռանը: