ԵՄ ոստիկանությունը փնտրում է ահաբեկչության մեջ ևս ութ կասկածյալի
International newsՓարիզում և Բրյուսելում իրականացված ահաբեկչություններից հետո Եվրոպայի երկրների իրավապահ մարմինները հետախուզում են ահաբեկիչների ևս առնվազն ութ ենթադրյալ հանցակիցների, հաղորդում է Welt am Sonntag թերթը՝ վկայակոչելով ուժային կառույցներում եղած աղբյուրներին:
Այդ իսլամիստները, որոնց մեծ մասը Ֆրանսիայի և Բելգիայի քաղաքացիներ են, ենթադրաբար գտնվում են կամ Սիրիայում, կամ թաքնվում են Եվրոպայում: Հետախուզման մեջ գտնվող ծայրահեղականները Փարիզի ահաբեկչությունների համակարգող Աբդելհամիդ Աբաուդի և ԲԵլգիայում ձերբակալված ահաբեկիչների հանցակից Սալահ Աբդեսլամի կոնտակտային անձինք են եղել: Հետախուզական աշխատանքներին մասնակցում է նաև քրեական գործերով գերմանական դաշնային գերատեսչությունը:
2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով մահացել է 130 մարդ: Բրյուսելում 2016 թվականի մարտի 22-ին տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 32 մարդ: