ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Սիրիայից փախստականների աջակցության բարձր մակարդակի հանդիպմանը
PoliticsԺնևում կայանալիք` Սիրիայից փախստականների աջակցությանը նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 29-ին կմեկնի Շվեյցարիա։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, մարտի 30-ին Էդվարդ Նալբանդյանը կուղևորվի Վաշինգտոն՝ ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու նպատակով։