Թուրքիայում կանայք եւս կարող են զինծառայություն անցնել
International newsԹուրքիայում կանայք կարող են կամավոր հիմունքներով զինծառայություն անցնել:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով «Վաթան» թերթը, ասվում է Թուրքիայի պաշտպանության եւ Գլխավոր շտաբի բարեփոխումների փաթեթում:
Կանանց համար նախատեսվում է, տղամարդկանց համեմատ, ավելի կարճ ժամկետով զինծառայություն: Այդ ժամանակաընթացքում կանանց համար նախատեսվում է անցկացնել նաեւ զինավարժանքներ:
Կանայք կամավոր զինծառայություն ներկայում կարող են անցնել Ավստրիայում, Դանիայում, Ֆինլյանդիայում, Շվեյցարիայում, Լիտվայում եւ Հունաստանում: 2015 թվականին Նորվեգիան օրենք է ընդունել կանանց պարտադիր զինծառայություն անցնելու մասին: Իսրայելում կանայք օրենքով պետք է 2 տարի ժամկետով զինծառայություն անցնեն: