Ալեուտյան կղզիներում սպառնալիքի ամենաբարձր մակարդակն Է հայտարարվել հրաբխի ժայթքման պատճառով
International newsԱլեուտյան կղզիներում (ԱՄՆ)՝ Ալյասկա թերկաղզու հարավային վերջավորության մերձակայքում գտնվող Պավլովի հրաբուխը ծովի մակերեւույթից 6096 մետր բարձրությամբ մոխրի սյուն Է արտանետել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հաղորդել Է Associated Press-ը (AP) :
Գործակալության տվյալներով՝ Պավլովի հրաբուխն սկսել Է ժայթքել մարտի 27-ին (Երեւանի ժամանակով մարտի 28-ին): Այս առնչությամբ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը հայտարարել Է սպառնալիքի ամենաբարձր՝ կարմիր, մակարդակ, որը ներկայացնում Է դրա ժայթքումն ավիացիայի համար:
Նշվում Է, որ հրաբխին ամենամոտ բնակավայրը՝ Քոլդ Բեյը, գտնվում Է դրանից 60 կիլոմետր դեպի հարավ - արեւմուտք:
Պավլովի հրաբուխն առավել ակտիվներից մեկն Է Ալյասկայի նահանգում, դիտարկումների ընթացքում գրանցվել են դրա ավելի քան 40 ժայթքումներ: Վերջին անգամ հրաբուխն «արթնացել Է» 2014 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: