Ինտերի պաշտպանը հնարավոր է համալրի Չելսին
SportԼոնդոնի «Չելսին» հետաքրքրվում է իտալական «Սամպդորիայի» պաշտպան Անդրեա Ռանոկիայի ծառայություններով, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Միլանի «Ինտերին»,- տեղեկացնում է «Daily Star»-ը:
28-ամյա իտալացին հնարավոր է Անգլիա տեղափոխվի ամռանը: «Կապույտների» ապագա գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է իր թիմում տեսնել իտալացուն:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ռանոկիան մասնակցել է 19 հանդիպման: