Yerevan, 26.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սան Պաուլոյի հայերը կնպաստեն Ֆրանկու դա Ռոշայի և Ստեփանակերտի համագործակցության ակտիվացմանը

International news

Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի հայերը ջանքեր են գործադրելու քույր քաղաքներ դարձած Ֆրանկու դա Ռոշայի և Ստեփանակերտի հարաբերություններն ակտիվացնելու համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Հայ երիտասարդաց ֆիդայիններ արհեստավարժ ֆուտբոլի ակումբ»-ի, Բրազիլիայի Առևտր ի հայկական պալատի հիմնադիր Սարգիս Կարամեկիանը:

«Ինչպես գիտեք, 2016 թվականի փետրվարի 3-ին Բրազիլիայի Ֆրանկու դա Ռոշա քաղաքի ավագանին միաձայն ընդունել է որոշում Ստեփանակերտը և Ֆրանկու դա Ռոշան քույր քաղաքներ հռչակելու մասին՝ նրանց միջև բարեկամական կապեր հաստատելու նպատակով։ Այդ գործում մեծ ազդեցություն ունեցավ մեր կազմակերպությունը՝ «Հայ երիտասարդաց ֆիդայիններ արհեստավարժ ֆուտբոլի ակումբ»-ը, արցախցի Սամվել Գաբրիելյանը: Մենք այժմ տարբեր ծրագրեր ենք իրականցնելու Արցախի հետ հարաբերություններն ատիվացնելու ուղղությամբ: Համագործակցությունը կարող է լինել թե զբոսաշրջության, թե առևտրի, թե մշակույթի, թե սպորտի ուղղություններով»,-ասաց Սարգիս Կարամեկիանը:

Որոշման նախագիծը ներկայացվել է Ֆրանկու դա Ռոշայի քաղաքային խորհրդի անդամ Անտոնիո Լոպես դա Սիլվայի և հաստատվել քաղաքապետ Ֆրասիսկու Դանիել Սելեգիմ դե Մորաիսի կողմից։ Օրերս Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի շնորհակալական նամակը փոխանցվեց Անտոնիո Լոպես դա Սիլվային:

Սարգիս Կարամեկիանի խոսքով, Բրազիլիան մեծ շուկա է և բոլոր հնարավորությունները կան, որ Արցախի ապրանքներն իրենց տեղը գտնեն: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվելու Բրազիլիայի Առևտրի հայկական պալատի կողմից:

Բրազիլիան 200 մլն բնակչություն ունի, որից միայն շուրջ 50 միլիոնը Սան Պաուլոյում են ապրում: Ստեփանակերտի հետ քույր քաղաք դարձած Ֆրանկու դա Ռոշայում 150 հազար բնակչություն կա: «Այսինքն՝ շուկան մեծ է: Մտածում ենք հայկական ճաշատեսակները, քաղցրեղենն այստեղ առավել ճանաչելի դարձնել, մանավանդ, որ հայկական խոխանոցի սիրահարների թիվն ավելանում է: Բրազիլացիները սիրում են համեղ կերակուրներ, մենք էլ առիթը կօգտագործենք և հայկական խոհանոցը հասարակության լայն շրջանակում կներկայացնենք»,-ասաց Սարգիս Կարամեկիանը: Ըստ նրա՝ անհրաժեշտ է Ֆրանկու դա Ռոշայում Ստեփանակերտի հետ համատեղ մշակութային միջոցառումներ իրականացնել: Միմյանց մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները ճանաչելի դարձնել:

Վերջին տվյալներով, Սան Պաուլոյում 50 հազար հայ է ապրում: Լիարժեք դրսևորովելու համար հայկական համայնքն ունի անհրաժեշտ պայմաններ: Արդեն 31 տարի է գործում է «Հայ երիտասարդաց ֆիդայիններ արհեստավարժ ֆուտբոլի ակումբ»-ը: Սարգիս Կարամեկիանի խոսքով, այն պրոֆեսիոնալ ֆուտբոլի ակումբ է:

Հայկական համայնքն ունի նաև հայերենով ռադիո հաղորդում, որը կոչվում է «Հավերժական Հայաստան»: Այն արդեն 10 տարեկան է: «Հաղորդումը նախ հայկական համայնքին հայերեն խոսք փոխանցելու լավ հնարավորություն է: Դրանից բացի, Հայաստանին, Արցախին վերաբերող լուրերն ենք ներկայացնում: Այն ամբողջությամբ ծառայում է Բրազիլիայի հայկական համայնքին »,-ասաց Սարգիս Կարամեկիանը: Խոսելով լեզվի պահպանման խնդրի մասին` Սարգիս Կարամեկիանը նշեց, որ շատ դժվար է: Ըստ նրա` գլոբալացող ժամանակաշրջանում համայնքը պետք է շատ զորավոր լինի` պատմությունը, մշակույթը պահպանելու, նոր սերունդրերին փոխանցելու համար:

«Հիմնականում հայկական ընտանիքներում աշխատում են հայերեն խոսել: Ես իմ ծնողներից եմ հայերեն սովորել, մինչև այսօր մենք ընտանիքում միմյանց հետ հայերեն ենք խոսում: Այդ մոտեցումը կիրառում եմ իմ զավակների դեպքում: Իմ երեխաները նույնպես հայերեն են խոսում: Մենք Սան Պաուլոյի կենտրոնում ունենք հայկական դպրոց, բայց քաղաքը մեծ է, այնտեղ հասնելու համար երկար ժամանակ է պահանջվում հետևաբար, լեզուն հիմնականում պահպանվում է ընտանիքներում»,-հավելեց Սարգիս Կարամեկիանը:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project