Եգիպտական ավիաընկերության ինքնաթիռն առևանգվել է. օդանավում 81 ուղևոր կա
International newsԵգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից Կահիրե մեկնող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն անհայտ անձանց կողմից գրավվել է: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով Bloomberg-ը, այս մասին հայտնել է ավիաընկերության խոսնակը: Նա տեղեկացրել է, որ առևանգողները պահանջել ե ն վայրէջք կատարել Կիպրոսում:
Բրիտանական BBC-ի հաղորդմամբ` ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում: Ինքնաթիռում կա 81 ուղևոր: