Եգիպտական ինքնաթիռի առեւանգիչը Ատլանտայի համալսարանի պրոֆեսոր է
International newsԵգիպտական ինքնաթիռի առեւանգիչը՝ եգիպտացի Իբրահիմ Սամահան, Ատլանտայի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, «Ալ Ահրամ» թերթին հայտնել են Եգիպտոսի ուժային կառույցների աղբյուրները:

ԶԼՄ-ների տվյալներով՝ նա գրանցվել Էր մարտի 28-ի առավոտյան Ալեքսանդրիա-Կահիրե չվերթն իրականացնող A320 ինքնաթիռի ուղեւոր եւ զբաղեցրել Էր 38Կ տեղը: Եգիպտոսի հեռուստատեսությունն առաջին կադրերն Է հրապարակել Լառնակայի օդանավակայանից: Դատելով լուսանկարից՝ Իբրահիմ Սամահան մոտավորապես 50 տարեկան Է: Նշվում Է, որ նա պահանջել Է տրամադրել թարգմանիչ եւ քաղաքական ապաստան Է խնդրելԿիպրոսում:
Օդանավի թռիչքից քիչ անց նա գրություն Է փոխանցել անձնակազմին ինքնաթիռի գրավման մասին եւ պահանջել Է թռչել Թուրքիա: Սակայն վառելիքի անբավարարության պատճառով հանրանավը վայրԷջք Է կատարել Կիպրոսի Լառնակա քաղաքում:
Ըստ կիպրական աղբյուրների, օդանավում ռումբի մասին տեղեկատվությունը չի հաստատվում:
Ինքնաթիռի բոլոր ուղեւորները, բացառությամբ օտարերկրյա հինգ քաղաքացիների եւ անձնակազմի անդամների, ազատ են արձակված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: