Yerevan, 26.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մոսկվան Ադրբեջանին ազգայնականության եւ անձի պաշտամունքի մեջ մեղադրել է դեռեւս խորհրդային տարիներին

International news

Ադրբեջանցիների ազգայնամոլական եւ հակահայկական գործունեությունը տեղ է գտել նաեւ խորհրդային շրջանում, ինչի ապացույցը դեռեւս 1950-ականներին հրատարակված «Ադրբեջանի կոմունիստական կուսակցության պատմությունը» գրքի առաջին հատորն է, որը մինչ հրատարակումը, խախտելով գործող կարգը,  գրաքննության չէր ներկայացվել ԽՍՀՄ կոմկուսի Կենտկոմին կից Մարքսիզմ-Լենինիզմի ինստիտուտ, քանի որ այն ամբողջությամբ խեղաթյուրված եւ ազգայնամոլական էր:

Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, «Ազադլըգ» թերթը գրում է, որ «Ադրբեջանի կոմունիստական կուսակցության պատմություն» գրքի առաջին հատորի հետ կապված քննարկումների ժամանակ (1958 թ.) Թուրքմենստանից Ա. Ռոսլյակովը, Դաղստանից Գ.Օսմանովը, Ղազախստանից Ս. Բեյսեմբաեւը, Տաջիկստանից Մ. Միրմուլլաեւը եւ ուրիշներ պաշտպանել էին Մոսկվայի դիրքորոշումն առ այն, որ այն հակա-Շահումյանական է, իսկ Մ. Միրմուլլաեւն այն, որ գրքի 29-րդ էջում Նարիման Նարիմանովի անունը նշվում է 11 անգա մ, ընդգծել էր, որ նրանում անձի պաշտամունքի հետքեր կան: Գիրքը խիստ քննադատության էր ենթարկել Մոսկվայի ներկայացուցիչ Պյոտր Վալուեւը` Նարիման Նարիմանովին անվանելով ազգայնամոլ:

Պ. Վալուեւին պաշտպանել էր Նիկոլայ Շատագինը: Գրքի քննարկմանը, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 21-ին, մասնակցել էին 31 գիտնականններ: Գիրքը պաշտպանել էին միայն Ադրբեջանի ներկայացուցիչները` Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի ղեկավար Շիխալի Գուրբանովի գլխավորությամբ:

Մոսկվա վերադառնալուց հետո Շատագինը, Լուկաշեւը եւ Մարքսիսզմ-Լենինիզմի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Չիվաձեն զեկույց էին ներկայացրել Բաքվում տեղի ունեցած քննարկման վերաբերյալ եւ, նշելով, որ «Ադրբեջանի կոմունիստական կուսակցության պատմությունը» գրվել է ազգայնականության ոգով, գրքի հրատարակությունը համարել են սխալ եւ առաջարկել պատժի ենթարկել Շիխալի Գուրբանովին: 

Միեւնույն ժամանակ Ադրբեջանի կոմկուսի 1958 թվականին անցկացված 22-րդ համագումարում Իմամ Մոսւտաֆաեւը բարձր էր գնահատել այդ գիրքը:

ԽՍՀՄ կոմկուսի Կենտկոմի նախագահության անդամ Նուրեդին Մուհիդովը, փորձելով փրկել իրավիճակը, ասել էր, որ Իմամ Մուստաֆաեւը քննարկումների ժամանակ, իբր պատահաբար, Բաքվի կոմիսարներին թվարկելու ժամանակ Նարիման Նարմանովին եւ Մեշադի Ազիզբեկովին առաջին տեղում է նշել, իսկ Ստեփան Շահումյանին մղել երկրորդ պլան:

Դրանից հետո Ադրբեջանի բոլոր հիմնարկություններում եւ հաստատություններում 26 կոմիսարների դիմանկարները տեղադրում էին ոչ թե սկսելով Շահումյանի դիմանկարով, այլ Ազիզբեկովի:

ԽՍՀՄ կոմկուսի Կենտկոմի բաժնի ղեկավար Վասիլի Սնաստինն այդ առնչությամբ հայտնել էր, որ Իմամ Մուստաֆաեւի հայտնի ելույթից հետո Ադրբեջանում Բաքվի կոմիսարներին ներկայացվող հոդվածներում սկսեցին նրանց դիմանկարների տեղերը փոխել: Եվ, վերջապես, Մոսկվայի վճռորոշ ցուցումով «Ադրբեջանի կոմունիստական կուսակցության պատմություն» գրքի առաջին հատորը բոլոր գրադարաններից եւ գրախանութներից հավաքվեց, իսկ երկրորդ հատորի վրա աշխատանքն էլ դադարեցվեց:

Թերթը հայտնում է, որ այս մասին օրերս Facebook-ի իր էջում գրել է Ադրբեջանի ընդդիմադիր եւ դեմոկրատական ուժերի «Ազգային խորհուրդ» կազմակերպության նախագահ, պրոֆեսոր Ջամիլ Հասանլին:

Հասանլին նշում է, որ այդ առնչությամբ 1959 թվականին մայիսի կեսերին Իվան Շիկինի գլխավորությամբ Մոսկվայից ժամանած 26-հոգիանոց տեսչական խումբը 19 էջից բաղկացած գաղտնի զեկույցում անդրադարձել էր նաեւ 1956 թվականի օգոստոսին Ադրբեջանում պետական լեզվի մասին ընդունված որոշմանը, որից կարճ ժամանակ հետո բոլոր պաշտոնատար անձինք հանրապետությունում փոխարինվել են ազգությամբ ադրբեջանցիներով: Զեկույցում Բաքվի այդ որոշումը գնահատվել է որպես «ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդմանը հասցված հարված»:

«Գործնական առումով պետական լեզվի մասին օրենքի ընդունման ոչ մի կարիք չկար: Այդ որոշումով Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմը քաղաքական անհասունություն է ցուցաբերել: Այդ օրենքով այլազգի պաշտոնյաներին աշխատանքից ազատելու եւ ադրբեջանցիներով փոխարինելու գործողությունները խիստ քննադատելի եւ անընդունելի են: Ադրբեջանի գերագույն խորհրդի ղեկավար մարմնի նախկին նախագահ Միրզա Իբրահիմովը ազգայնական գործունեություն է իրագործել` հանձնարարելով, որ ադրբեջաներեն չիմացողները չպետք է ղեկավար պաշտոններ զբաղեցնեն», -նշել էր հանձնաժողովը:

Զեկույցում նշվել էր, որ Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի այդ գործողությունները զայրույթ էին առաջացրել Բաքվի բնակչութւյան 62 տոկոսը կազմող այլազգի քաղաքացիների մոտ: Հանձնաժողովն ընգծել էր, որ Ադրբեջանի կադրային բանկում 1959 թվականին այլեւս որեւէ ոչ ադրբեջանցի չկա: Որպես օրինակ նշվել էր, որ Բաքվի Ձերժինսկի շրջանում, որի բնակչության 80 տոկոսը հայեր եւ ռուսներ էին, ղեկավար պաշտոններում միայն ադրբեջանցիներ են նշանակվել:

Հանձնաժողովն իր այդ բոլոր դիտողությունների հիման վրա կազմած առաջարկությունները 1959 թվականի հունիսի 24-ին ներկայացրել էր ԽՍՀՄ կոմկուսի Կենտկոմ: Հունիսի 24-ին Կենտկոմի պլենումն աշխատանքը սկսելու ժամանակ Նիկիտա Խրուշչովն արդեն ծանոթ էր այդ զեկույցին:

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project