Օդանավն առևանգողը ձերբակալվել է
International newsԵգիպտական EgyptAir ավաընկերության A320 ընկերության առևանգված օդանավը Լառնակայի օդանավակայանում վնասազերծվել է տեղի հատուկ ջոկատայինների կողմից, տեղեկացրել է Կիպրոսի ԱԳՆ-ն:
Մինչ օդանավի վնասազերծումը ոստիկանության աշխատակիցներին հաջողվել էր ազատել բոլոր պատանդներին, ապա՝ ձերբակալել օդանավի առևանգչին: BBC-ի տեղեկացմամբ՝ Կիպրոսի ԱԳՆ-ն հաստատել է, որ ինքնաթիռն առևանգողը եգիպտացի Սեյֆ ադ-Դին Մուստաֆան է եղել, ով Կահիրեի համալսարանի պրոֆեսոր է:
Ավելի վաղ Orer.am-ը տեղեկացրել էր, որ Կիպրոսի նախագահը հայտարարել էր այն մասին, որ օդանավի առևանգումն ահաբեկչական գործողություն չէ և առևանգիչն անձնական խնդիրներ լուծելու համար է նման քայլի դիմել:
Ա.Գ.