Yerevan, 21.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ բնապահպանության նախարարն Արարատում քննարկել է Խոսրովի անտառի Գիլանի համայնքի խնդիրը

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Արարատի մարզում: Մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետարանի,  ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, համայնքապետերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ղեկավարած աշխատանքային խմբին` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հայտնել է, որ մարզում սկսված գյուղատնտեսական աշխատանքներին զուգահեռ քննարկման  ենթակա են  խորքային հորերի` ոռոգման նպատակով օգտագործման հարցը, ինչպես նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից համայնքների խնդիրները:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով խորհրդակցության մասնակիցներին, նկատել է, որ մշտապես պատրաստակամ է համայնքների ղեկավարների և մարզպետարանի աշխատակիցների հետ քննարկել ՀՀ բնապահպանության նախարարության գործառույթներին առնչվող խնդիրները: Նախարարը նշել է, որ այսօր առանձնակի նշանակություն ունի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող Գիլանի բնակավայրի խնդիրը, ինչպես նաև հիշեցրել է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից պահպանվող տարածքի Եվրոպական դիպլոմ  է տրված և միջազգային չափանիշներով պահպանման ռեժիմը թույլ չի տալիս, որպեսզի հատուկ պահպանվող տարածքում գտնվող բնակատեղիի առկայությունը խախտի պահպանման առկա պայմանները: 

«Մեր նպատակն է այս իրավիճակին լուծում տալ չխախտելով տեղի բնակիչների իրավունքները: Հարցի լուծումներից մեկն այն է, որ ուսումնասիրությունների և հաշվարկների արդյունքում առաջարկենք  բնակավայրի տարածքը վերադարձնել համայնքին, բայց, նույն չափով տարածքներ, որոնք համապատասխանում են արգելոցի չափանիշներին, համապատասխան համայնքներից տրվեն «Խոսրով ի անտառ» պետական արգելոցին, որպեսզի հատուկ պահպանվող տարածքի չափերը չպակասեն: Ես անձամբ հանդիպել եմ տեղի բնակիչներին, ծանոթացել խնդրին և կարծում եմ, որ այս լուծումը կբավարարի բոլոր կողմերին»,- հայտնել է Ա. Գրիգորյանը:

Լսելով համայնքի ղեկավարների կարծիքները` նախարար Արամայիս Գրիգորյանն առաջարկել է ՀՀ բնապահպանության նախարարության, մարզպետարանի ներկայացուցիչներից և համայնքի ղեկավարներից ձևավորել աշխատանքային խումբ, որը մեկամսյա ժամկետում քննարկելով և լսելով կողմերի կարծիքները` կներկայացնի հստակ առաջարկներ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Գիլանի բնակավայրի խնդրի լուծման առնչությամբ:

Արամայիս Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը ցանկանում է հանրապետությունում և մասնավորապես Արարատի մարզում զարգացնել էկոտուրիզմը: Այդ նպատակով  տարածաշրջանում կան համապատասխան պայմաններ: Մասնավորապես` Խոր Վիրապի տարածքում կա թռչունների միգրացիայի դիտակետ, որը պետք է կատարելագործել, ինչը կավելացնի Եվրոպայից թռչունների միգրացիային հետևել ցանկացող զբոսաշրջիկների թիվը: Սա կնպաստի նաև տարածաշրջանի տուրիզմի զարգացմանը, քանի որ  Խոր Վիրապը եղել է հայ քրիստոնեական մշակույթի բնօրրանը:

 Նախարար տեղեկացրել է, որ առաջիկայում ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում շարունակվելու են խորքային հորերի լուծարման, կոնսերվացման և կարգաբերման աշխատանքները և մարզպետին առաջարկել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատանքային խմբում ընդգրկել նաև մարզպետարանի մասնագետին, որպեսզի համատեղ որոշումներ կայացվեն ոռոգման կամ խմելու  նպատակով օգտագործվող համայնքային նշանակության խորքային հորերի վերաբերյալ, իսկ այն հորերը, որոնք որևէ նպատակի չեն ծառայում և վնաս են հասցնում շրջակա միջավայրին` լուծարել կամ կոնսերվացնել: Նախարարը հայտ նել է, որ այսօր Արարատի մարզի խորքային հորերի մշտադիտարկումները ցույց են տալիս, որ նախորդ երկու տարիներին ՀՀ բնապահպանության նախարարության ձեռնարկած լուծարման, կոնսերվացման և կարգաբերման միջոցառումների արդյունքում որոշ հատվածներում կան խորքային ջրերի հորիզոնների 30-110 սմ բարձրացում:

Հանդիպմանը քննարկվել են նաև հողերի աղակալման և ցամաքուրդների ոչ բարվոք վիճակի հարցերը: Բնապահպանության նախարարը տեղեկացրել է, որ մարզում իրականացվում է «Հողերի կայուն կառավարում, արտադրողականության բարձրացման նպատակով» պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է որոշ աղակալած տարածքների խնդրի լուծում: Ակնկալվում է, որ հետագայում ծրագիրը կընդլայնվի`  ընդգրկելով ավելի շատ տարածքներ:

 Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև բնապահպանության ոլորտին առնչվող այլ հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտին առնչվող խնդիրները լուծել երկու կառույցների մասնագետների ակտիվ փոխգործակցությամբ և համայնքների ներկայացուցիչների ներգրավմամբ:

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026