Yerevan, 12.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում

Politics

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մարտի 29-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում այցելել է «Մոդեռնա թերափեութիքս» բիոտեխնոլոգիական ընկերություն: Այն հիմնվել է 2011 թվականին և զբաղվում նոր սերնդի դեղամիջոցների մշակմամբ: Ընկերության հիմնադիրներից է ամերիկահայ Նուբար Աֆեյանը, ով նաև տնօրենների խորհրդի նախագահն է: «Մոդեռնա թերափեութիքս»-ի հետազոտական թիմում այսօր ներգրավված է երեք հարյուրից ավելի աշխատակից: Ընկերությունը հետազոտական կենտրոններ ունի ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում և Շվեդիայի մայրաքաղաք Սթոքհոլմում: ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանի և գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելի հետ, այնուհետև նրանց ուղեկցությամբ շրջայց է կատարել «Մոդեռնա թերափեութիքս»-ում, ծանոթացել ընկերության գործունեությանը, օգտագործվող նոր տեխնոլոգիաներին և միջազգային մի շարք խոշոր դեղագործական ընկերությունների ու հետազոտական հաստատությունների հետ համագործակցություն հաստատած այդ ընկերության առաջիկա ծրագրերին:

Ինչպես  տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահը նույն օրը այցելել է Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտ և կրթական այդ հաստատության մեդիա լաբարատորիա: Սերժ Սարգսյանը նախ հանդիպում է ունեցել ինստիտուտի ռեկտոր Ռաֆայել Ռայֆի հետ, ապա մեդիա լաբորատորիայի համահիմնադիր Նիկոլաս Նեգրոպոնտեի և «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մեդիա լաբորատորի այում, որից հետո այցելել է «Սամբերգ» համաժողովների կենտրոն: Այստեղ տեղի է ունեցել ամերիկահայ գիտնականների մասնակցությամբ ընդունելություն և հանդիպում «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների ու շրջանավարտների հետ: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում`

«Կրթությունը և մարդկային կապիտալը. կայուն զարգացման ուղի» թեմայով

 

Հարգարժա´ն նախագահ Ռայֆ,
Հարգելի´դասախոսներ և գիտնականներ,
«Լույս» հիմնադրամի սիրելի´ կրթաթոշակառուներ և շրջանավարտներ,

Իհարկե, Ինձ համար մեծ պատիվ է գտնվել աշխարհի առաջատար բուհերից մեկում՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում: Շնորհակալ եմ, որ ինձ և իմ գործընկերներին հյուրընկալում եք այսօր: Ձեր ինստիտուտը՝ դասավանդման հարուստ ավանդույթներով, նորարարական գաղափարներով և նվաճումներով, իր ծանրակշիռ ավանդն է բերում ողջ մարդկության զարգացման գործին:

Հատկանշական է, որ իր գոյության 155 տարիների ընթացքում այն ոչ միայն դիմակայել ու հարմարվել է հարափոփոխ զարգացումներին, այլև վերածվել դրանք ուղղորդող առաջամարտիկի: Այդ են վկայում ձեր կատարած բազմաթիվ հայտնագործությունները, արձանագրած հաջողությունները, նվաճած Նոբելյան մրցանակները:

Իմիջիայլոց, շատ ուրախ եմ, որ այսօր ինստիտուտի նախագահը հույս հայտնեց, որ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի շրջանավարտներից որևէ մեկը անպայման արժանանալու է Նոբելյան մրցանակի: Պարոն Նուբար Աֆեյանը վկա է:

Շատ կարևոր է, որ կատարված աշխատանքը վերածվում է կիրառելի ծրագրերի, որոնցից այսօր օգտվում է ողջ աշխարհը: Անչափ ուրախ եմ, որ միայն վերջին տարիների ընթացքում մոտ երկու տասնյակ հայ ուսանողներ նույնպես դարձել են այս մեծ ընտանիքի անդամ:

Տեխնոլոգիական լաբորատորիաների հնարավորություններն ու կարողությունները տպավորիչ են: Ինքս այսօր դրա ականատեսը եղա: Անշուշտ, ինձ համար շատ զարմանալի էր և ուսանելի: Կարևոր է, որ լսում ես շատ բաների մասին, բայց մի բան է լսել, մեկ այլ բան` սեփական աչքով տեսնել: Ի դեպ, ինստիտուտի «Լեգո» ուսուցման լաբորատորիայի մեթոդաբանությամբ Երևանում գործում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որի նպատակն է երեխաների և երիտասարդների մտավոր ունակությունների բացահայտումն ու նրանց մրցունակության բարձրացումը:

Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի մեդիա լաբորատորիաների հետ հայաստանյան գործընկերների համագործակցությունը էապես հարստացրել է Հայաստանի կրթությունը նորարարական գաղափարներով և ծրագրերով: Հայաստանում ստեղծված «Այբ» դպրոցը կարելի է իրավամբ համարել դրա արդյունքը: Նոր կրթական բովանդակության և միջավայրերի ստեղծման մեր որոնումների մեջ մեծ դերակատարում են ունեցել մի շարք հայտնի գիտնականներ, մասնավորապես` Սիմոր Փափերթը և Բիլ Միտչելը: Մենք շատ շնորհակալ ենք: Այս տարի Հայաստանում բացեցինք երկու արհեստական ինտելեկտի լաբորատորիա, որոնք նորարարության և ստեղծագործելու մեծ հնարավորություն ընձեռեցին ճարտարագիտությամբ և տեխնոլոգիաներով հետաքրքրված հայ երիտասարդներին: Այս ինստիտուտում մշակված «Շրջված դասասենյակ» ծրագրի ներդրումը Հայաստանում տալիս է զգալի արդյունքներ և էապես փոխում սովորողների ու ուսուցիչների պատկերացումները ժամանակակից կրթության մասին:

Հարգելի´ բարեկամներ,

Այս հաստատության վերջին տարիների աչքի ընկնող ներկայացուցիչներից մեկն է Տարոն Աճեմօղլուն, ում տեսական աշխատանքը մեծ ճանաչում գտավ ամենուր: Նրա աշխատանքի հիմնական փաստարկներից մեկն այն է, որ տնտեսական բարեկեցությունն էապես կախված է ինստիտուցիոնալ զարգացումից, իսկ ավելի հստակ՝ տնտեսական և քաղաքական հաստատությունների համընդգրկունությունից: Հենց այդ ինստիտուտների շնորհիվ է հնարավոր հաղթահարել աղքատությունը և հասարակությունը պատուհասող մյուս չարիքները:

Այս փաստարկի հիմնավորվածության մեջ մենք համոզվել ենք մեր սեփական փորձի վրա: Շատ դժվար է իրականացնել որևէ բարեփոխում, եթե հասարակության մեջ սասանված է հավատը արդարության հանդեպ, եթե հասարակական ինստիտուտները չեն արտացոլում հասարակության իրական իղձերը: Շատ դժվար է պատկերացնել ինստիտուտներն այն պարագայում, երբ մարդիկ չեն հավատում դրանց արդյունավետությանը, իրավունքի գերակայությանը և օրենքի առջև բոլորի հավասարությանն՝ առանց որևէ խտրականության:

Սակայն ովքե՞ր են կայացնում հաստատությունները, եթե ոչ մարդիկ: Իմ անցած ողջ քաղաքական ուղու ընթացքում ես երբեք Հայաստանի քաղաքացիների՝ վառ ու բացառիկ անհատականություններ լինելու մեջ չեմ երբեք կասկածել: Այժմ եկել է պահը, երբ այդ ստեղծագործական ներուժը լուրջ արդյունքներ պետք է տա:

Ես երազում եմ այն Հայաստանի մասին, որտեղ ուժեղ և կայացած անհատները ջանք ու եռանդ չեն խնայում պետական և հասարակական կայուն հաստատություններ ստեղծելու համար: Իսկ դա իրականություն է դառնալու միայն այն պարագայում, երբ նրանք համոզվեն, որ այդ հաստատությունները իրենցից յուրաքանչյուրի սեփականությունն են: Իմ այս պատկերացումը գաղտնիք չէ որևէ մեկի համար: Ավելին, այն իրականություն դարձնելու համար հետևողական աշխատանք ենք կատարում Հայաստանում:

Վերջերս մենք էական փոփոխություններ ենք մտցրել մեր Սահմանադրության մեջ: Այս առումով գալիք մեկուկես-երկու տարիները խիստ կարևոր են լինելու, քանի որ մեր պետությունը համակարգային փոփոխություն է ապրում:

Վստահ եմ, որ այդ աշխատանքը լինելու է արգասաբեր և տեսանելի մեր ժողովրդի համար: Դրա գրավականը ոչ միայն մեր քաղաքական կամքն է, այլև Հայաստանի քաղաքացին՝ նախաձեռնող, ձգտող, հայրենիքին նվիրված: Դրա գրավականն է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու դրսևորած կամքը: Մենք բոլորս այդ ձեռնարկի համասեփականատերերն ենք:

Հուսով եմ, որ մենք կկարողանանք նաև մեր փորձով ապացուցել Տարոն Աճեմօղլուի տեսական աշխատանքի իսկությունը: Նաև հուսով եմ, որ նա անպայման կարժանանա տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի՝ կրկին հռչակ բերելով այս հոյակապ ինստիտուտին:

Հարգելի´ գիտնականներ,

Այս տարի Հայաստանի Հանրապետությունը թևակոխել է իր անկախության քառորդ դարը՝ անցնելով զարգացման բարդ և դժվարին ճանապարհ: Մեր պետականաշինության գործընթացը զուգորդվել է ավերիչ երկրաշարժով, հարևանների կողմից մեզ պարտադրված պատերազմով և շրջափակումով, տարածաշրջանային վայրիվերումներով: Այս ամենը՝ մեր ոչ հարուստ բնական ռեսուրսների հետ մեկտեղ, սահմանափակել են մեր երկրի զարգացման հեռանկարները:

Սակայն դրանք նաև հնարավորություն են ընձեռել ժողովրդավարական համակարգի և գիտելիքահենք տնտեսության վրա խարսխված պետություն կառուցելու համար:

Դժվարությունները, այո´, ստեղծել են խոչընդոտներ, բայց չեն կասեցրել մեր առաջընթացը, չեն կոտրել իր երազած հայրենիքը կերտելու հայ ժողովրդի կամքը: Մեր հարևանները, այո´, փակել են մեր տարածքային սահմանները, բայց չեն կարողացել սահմանափակել մեր մտքի ընթացքը: Բնական ռեսուրսները սպառվելու հատկություն ունեն, իսկ մարդկայինը՝ վերարտադրվելու:

Ուրախ եմ, որ իմ երկրի երիտասարդներն ակտիվորեն ներգրավված են բարձր տեխնոլոգիաների վերջին նվաճումների և գիտական մշակումների մասին քննարկումներում և նպաստում են դրանց հետագա կատարելագործմանը: Մեր բարձրագույն ուսումնական հաստատություններում տարեկան պատրաստվում է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի 2000 մասնագետ:

Մարդկային ներուժի շնորհիվ է, որ այսօր փոքր Հայաստանը դիրքավորվել է աշխարհի տեղեկատվական տեխնոլոգիաների քարտեզի վրա: Այսօր հայ մասնագետների կողմից մշակված լուծումները լայնորեն օգտագործվում են աշխարհի տարբեր երկրներում:

Այս ոլորտում Հայաստանն ունի մի շարք մրցակցային առավելություններ: Մենք քաջ գիտակցում ենք, որ առկա հաջողությունների երկարակեցության գրավականը ամուր կրթական հիմքի ապահովումն է: Միջազգային առաջադեմ նվաճումներին հաղորդակից աշակերտի, ուսանողի, հետազոտողի ձևավորումը դարձել է մեր կրթական համակարգի հիմնական նպատակը:

Հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր դպրոցականները վերջին տարիներին միջազգային առարկայական օլիմպիադաներում փայլուն արդյունքներ են արձանագրում: Անցած տարի Հայաստանի աշակերտները մաթեմատիկայի, ֆիզիկայի, աստղագիտության ու կենսաբանության միջազգային օլիմպիադաներից վերադարձել են 20 մեդալով՝ 5 արծաթե և 15 բրոնզե:

3 միլիոնանոց Հայաստանի համար սա չափազանց բարձր ցուցանիշ է, և որպեսզի կարողանանք համեմատել, ասեմ, որ մեր հարևանները՝ Ադրբեջանը շահել է 4, իսկ Վրաստանը՝ 8 մեդալ:

Նման արդյունքներ ենք ունեցել և նախորդող տարիներին՝ 2014 թվականին Հայաստանի աշակերտները ստացել են 19, 2013 թվականին՝ 15, 2012 թվականին՝ 16 մեդալ: Ես իսկապես շատ եմ հպարտանում մեր աշակերտներով և հուսով եմ, որ նրանք գիտելիքով առանձնանալու այս գեղեցիկ տեմպը շարունակելու են պահպանել:

Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի հետ իրականացվում է Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որի նպատակն է բոլոր հայ դպրոցականներին հասանելի դարձնել առաջատար կրթությունը: Ծրագրի շրջանակում վերապատրաստվելու և պատրաստվելու են հազարավոր ուսուցիչներ: Ծրագիրն իրականացվելու է «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական հարթակով: Դա միջազգային չափանիշներ պարունակող հայալեզու համակարգ է, որը լավագույնս արտացոլում է համաշխարհային կրթության ձեռքբերումները և հայ դպրության հարուստ ավանդույթներÕ ¨` հիմնված մեր ազգային արժեքների վրա: Այս տարի առաջին անգամ հայ շրջանավարտները հայերենով կհանձնեն «Արարատյան բակալավրիատ»-ի միջազգային քննությունները Հայաստանում:

Մրցունակ նոր սերունդ պատրաստելուն օժանդակելու նպատակով մենք ստեղծել ենք ոչ պետական «Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակներ է տրամադրում աշխարհի առաջատար բուհեր ընդունված հայ երիտասարդներին: Անշուշտ, առկա էր մտավախություն, որ կարող ենք կորցնել մեր մարդկային ռեսուրսը, սակայն ինչպես մի առիթով ինձ ասել է Սինգապուրի երջանկահիշատակ վարչապետ Լի Քուան Յուն՝ նույնիսկ եթե մեր հայրենակիցները սովորելուց հետո չվերադառնան հայրենիք, միևնույն է, նրանք մեր հարստությունն են դրսում, նրանց շնորհիվ աշխարհը ճանաչում է մեզ, նրանք տարբեր ձևերով աջակցում են ինչպես հյուրընկալ պետության, այնպես էլ սեփական հայրենիքի զարգացմանը:

Սա առավել քան ճշմարիտ է Հայաստանի դեպքում: Մեր հայրենակիցների ձեռքբերումները հայրենիքից դուրս նաև մեր ձեռքբերումներն են, իսկ նրանց հեղինակությունը՝ Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացման կարևոր գործոն:

Միևնույն ժամանակ հետագա կյանքը ցույց տվեց, որ «Լույսի» շրջանավարտների բացարձակ մեծամասնությունն ուսումն ավարտելով հայրենիք է վերադառնում և ներգրավվում Հայաստանի զարգացման գործում: Սա արդեն իրականությունն է:

Այսօր այստեղ ներկա են այս պահին ԱՄՆ-ի առաջնակարգ բուհերում սովորող մեր երիտասարդները: Ուրախ եմ բոլորիդ տեսնելու լավ տրամադրությամբ և նպատակադրված հայացքներով: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում այն կարևոր գործում, որը այսօր դուք եք անում: Ընդհանրապես, «Լույս» հիմնադրամը ստեղծելու, աշխարհի առաջնակարգ բուհեր ընդունված մեր երիտասարդների ուսումը ֆինանսավորելու գաղափարը մշակելիս մենք մեկ նպատակ էինք հետապնդում՝ տուն բերել այն ամբողջ առաջավորն ու նորը, որ անընդհատ ստեղծվում է աշխարհում, որ ուսումնասիրվում ու մշակվում է աշխարհի առաջ ատար գիտական կենտրոններում: Տուն ասելով ես նկատի ունեմ նաև ձեզնից յուրա-քանչյուրին, հայություն ու Հայաստան կոչվող մեր մեծ ընտանիքին: Իմ կարծիքով աշխարհի առաջատար բուհերում լավագույն կրթություն ստացած՝ «Լույսի» յուրաքանչյուր շրջանավարտ իր կյանքում պարտավոր է երեք բան անել՝ բնակարան ունենալ Հայաստանում, աշխատել կամ ներգրավված լինել իր մասնագիտությամբ որևէ հայաստանյան նախաձեռնության մեջ և ամբողջ կյանքում լինել Հայաստանի ու հայոց լեզվի խորհրդանշական դեսպան ամեն տեղ:

Իմիջիայլոց, մենք Հայաստանում արդեն տևական ժամանակ իրականացնում ենք «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը, որի միջոցով շուկայականից էապես ցածր գնով և մատչելի հիփոթեքային վարկերի տրամադրման միջոցով երիտասարդ ընտանիքներին ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան բնակարան ձեռքբերելու հնարավորություն ենք տալիս: Հիշեք խնդրեմ, որ այդ ծրագրի պատասխանատուները միշտ ձեզ են սպասում և ուսումն ավարտելուց հետո առաջինը հենց այդ գրասենյակ պետք է այցելեք Երևանում:

Սիրելի՛ բարեկամներ,

Այսօր մենք աշխատում ենք նաև համալսարան-գիտություն-աշխատաշուկա սահուն փոխլրացնող մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ: Ես շնորհակալ եմ ամերիկահայ գիտնականների տպավորիչ բանակի այն տասնյակ ներկայացուցիչներին, ովքեր արձագանքելով իմ հրավերին, ողջ երկրից հավաքվեցին այս դահլիճում: Վստահ եմ, որ դուք չեք զղջում և ինձ պես ոգևորվում եք «Լույսի» ներկայիս կրթաթոշակառուների ու շրջանավարտների հաջողություններով: Ես համոզված եմ, որ այս հանդիպումը երկարատև և գործնական կապերի ձևավորման մեկնարկ է: Ձեզնից շատերը սերտ փոխգործակցություն չունեն ավանդական հայկական կառույցների, կուսակցությունների, երբեմն անգամ` համայնքների հետ: Հուսով եմ, որ այս ձևաչափով շփումները կարող են պարբերական դառնալ և հիմք դնել ձեր ամենօրյա և փոխշահավետ համագործակցությանը` ամերիկահայ գիտ-նականների ոչ պաշտոնական յուրատեսակ ցանց ձևավորելով:

Այս հանդիպումը հատկանշական է նաև Հայաստանի և արտասահմանյան բուհերի միջև սերտ համագործակցություն ծավալելու առումով: Այսօր խոսելով ինստիտուտի նախագահի հետ, հրավիրեցի նրան Հայաստան, ինչին ի պատասխան նա ասաց, որ շատ երջանիկ կլինի, եթե ժամանակ գտնի ու գա Հայաստան: Կարծում եմ, նրա գալով էլ մեր կապերը այս առաջնակարգ հաստատության հետ կամրապնդվեն, ինչը մեզ համար չափազանց կարևոր է:

Մեր երազանքն է Հայաստանում խթանել տեխնոլոգիական բարձրագույն կրթությունը` համագործակցելով աշխարհի առաջատար բուհերի հետ: Եվ այստեղ, իհարկե, մենք ակնկալում ենք բոլոր նրանց աջակցությունը, ովքեր կարող են այս գործում օգտակար լինել:

2019 թվականին Հայաստանում նախատեսում ենք անցկացնել տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով: Ուրախ կլինենք, եթե ձեր ինստիտուտի ներկայացուցիչները ևս մասնակցեն այդ խոշոր միջոցառմանը:

Ավարտելով խոսքս` ցանկանում եմ հատուկ նշել դոկտոր Նուբար Աֆեյանի անունը: Շնորհակալ եմ այսօրվա միջոցառումն ամբողջությամբ կազմակերպելու, այս քննարկումները շատ փայլուն և բարձր մակարդակով անցկացելու համար: Պարո՛ն Աֆեյան, ուզում եմ Ձեզ և Ձեր տիկնոջը շնորհակալություն հայտնել երկար տարիներ Հայաստանին ցուցաբերած աջակցության համար: Եվ, իհարկե, հրապարակավ խնդրում եմ, որպեսզի մի շատ խելացի ընկերություն էլ Հայաստանում հիմնեք, և այն որպես օրինակ լինի այլոց համար: Գիտեք, հայերը միշտ հաջող օրինակներից են վարակվում:

Շատ շնորհակալ եմ այս ջերմ մթնոլորտի, ձեր խոսքերի և ձեր ոգևորության համար: Եվ ձեզ բոլորիդ մաղթում եմ մտքի նոր թռիչքներ, որովհետև մտքի թռիչքներով է, որ դուք ապահովում եք ձեր բաժինը մարդկության զարգացման գործում:

Շնորհակալություն:

Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform