Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Պան Կի Մունի հետ
International newsԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պահանջով: Կողմերը քննարկել են ծայրահեղական իսլամիստական «Իսլամական պետություն» խմբավորման ներկայացրած սպառնալիքը և դրա դեմ պայքարելու անհրաժեշտությունը: