Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Էլ Սալվադորի և Գվատեմալայի հետ
SportՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մայիսին կմեկնի ԱՄՆ, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում:
Ինչպես հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը, մայիսի 28-ին «Լոս Անջելես Մեմորիալ Քոլիզեում» մարզադաշտում մեր թիմը կմրցի Գվատեմալայի հավաքականի հետ, իսկ հունիսի 1-ին Լոս Անջելեսի «Սթաբհաբ Սենթր» մարզադաշտում կհանդիպի Էլ Սալվադորի հավաքականի հետ: