ԵՄ-ի երկրներից ավելի քան 1,6 մլն միգրանտներ են ժամանել Մեծ Բրիտանիա
International newsԵՄ-ի երկրներից ավելի քան 1,6 մլն միգրանտներ են ժամանել Մեծ Բրիտանիա, ինչը կարող Է կասկածի տակ դնել ԵՄ-ին երկրի հետագա անդամակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է Daily Mail թերթը:
Հրատարակությունը նշում Է, որ 2006-ից մինչեւ 2014 թվականներն ընկած ժամանակաշրջանում «որպես աշխատանքային միգրանտներ օրական Միացյալ Թագավորություն Է ժամանել ԵՄ-ի 500 քաղաքացի՝ օգտվելով ազատ ուղեւորությունների իրավունքից»: Դրա հետեւանքով զգալիորեն աճում Է դպրոցների, հիվանդանոցների եւ սոցիալական ենթակառուցվածքի մյուս օբյեկտների բեռնվածությունը:
«Ներգաթղի այդօրինակ մակարդակները չափազանց բարձր են մեր երկրի համար: Ճնշման տակ են գտնվում բնակելի հատվածը, ուսումնական հաստատություններն ու առողջապահության ոլորտը: Մենք հետագայում չենք կարողանա գլուխ հանել ԵՄ-ի երկրների միգրացիոն ալիքներից»,-ասել Է զբաղվածության հարցերի գծով կրտսեր նախարար Փրիթի Փաթելը:
«Քանի դեռ Միացյալ Թագավորությունը մնում Է Եվրամիության անդամ, մենք անկարող ենք կանգնեցնել կամ վերահսկել նրանց թվաքանակը, ովքեր այստեղ են ժամանում: Մենք կկարողանանք հսկողություն սահմանել մեր միգրացիոն քաղաքականության եւ մեր սահմանների նկատմամբ, եթե քվեարկենք Եվրամիության կազմից դուրս գալու օգտին»,-նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: