Բանակը պետք է սկսի աշխատանք տանել Ռաքայի ուղղությամբ. Ասադ
International newsՍիրիայի կառավարական բանակը կսկսի աշխատանք տանել Ռաքայի ուղղությամբ և կշարժվի դեպի Դեր Զոր:
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
«Պալմիրայի ազատագրումից հետո անհրաժեշտ է շարժվել դեպի մոտակա տարածաշրջաններ, օրինակ Դեր Զոր: Նույն ժամանակ անհրաժեշտ է աշխատել Ռաքայի ուղղությամբ»,-ասել է նա: Ասադը նաև շեշտել է, որ կառավարական բանակը մտադիր է ազատագրել երկրի յուրաքանչյուր մարզ: