Սաակաշվիլիի ուկրաիներեն խոսքին հետևել են հեգնական մեկնաբանություններ
International newsՕդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին տարածաշրջանի դատախազի հրաժարականի թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ փորձել է լրագրողների հետ շփվել ուկրաիներեն:
Սակայն, ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, նահանգապետը չի կարողացել հակիրճ ներկայացնել իր միտքը, ինչին հետևել են ինտերնետով ասուլիսին հետևողների հեգնական մեկնաբանությունները:
YouTube-ում տեղադրված տեսանյույթի ժողովրդականությունն ու դիտումների թիվը գնալով ավելանում է: «Դե վերջ, ինչ գիտեի, պատմեցի»,- հեգնանքով նկատել են սոցցանցերի օգտատերերը: