Առանց քրդերի մասնակցության Սիրիայի հարցով լուծումները անկենսունակ կլինեն. ՌԴ ԱԳՆ
International newsՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Սիրիայի հարցով բանակցություններում առանց քրդերի ներկայացուցիչների մասնակցության ցանկացած լուծում` կախված երկրի ապագայի հետ, անկենսունակ կլինի:
Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանը սկզբից կողմ է հանդես եկել, որ քրդերը, որոնք Սիրիայում ներկայացնում են լուրջ քաղաքական ուժ և ռազմական գործողություններ են իրականացնում «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ, պետք է անպայման ներկայացված լինեն բանակցային գործընթացում: Ցավոք, դա մինչև հիմա տեղի չի ունեցել: Մենք դա սխալ ենք համարում»,-ասել է նա: Գատիլովը շեշտել է, որ քրդերը պետք է միանան բանակցությունների հաջորդ փուլին: