Վանես Մարտիրոսյանը ռևանշ մրցամարտ կանցկացնի Էրիսլանդի Լարայի դեմ
SportԱռաջին միջին քաշային կարգում հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը WBA վարկածով աշխարհի չեմպիոնի համար մայիսի 21-ին կանցկացնի ռևանշ մրցամարտ կուբացի Էրիսլանդի Լարայի դեմ:
Ինչպես հաղորդում է Boxingscene-ը, մրցամարտը տեղի է ունենալու Հյուսթոն քաղաքում:
Այս բռնցքամարտիկների առաջին մրցավեճը կայացել է 2012 թվականին և ավարտվել ոչ ոքի: 9-րդ ռաունդում բռնցքամարտիկները բախվել էին գլխով, Մարտիրոսյանի մոտ սկսվել էր լուրջ արնահոսություն: