Yerevan, 31.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Երևանյան հեռանկարներ»-ը 2016-ին բացառիկ արտիստների կբերի Հայաստան

Culture

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը խոստանում է 2016-ին երաժշտասերներին յուրահատուկ անակնկալներ` բացառիկ հյուրերի ու համերգների տեսքով:

«Երևանյան հեռանկարներ»-ի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ փառատոնի տարվա ծրագիրը որդեգրած նպատակներին համահունչ կլինի:

«Ապրիլի 4-ին «Բյուրական» արվեստի ակադեմիայում կնշվի կառույցի հիմնադրման մեկամյակը, կամփոփվի անցյալ տարվա գործունեությունը: Անցյալ տարի փառատոնի շրջանակում բավականին մեծ աշխատանք կատարվեց թե’ Հայաստանում, թե’ արտերկրում: Փոքրիկ համերգ կլինի ակադեմիայում, որը կազդարարի այս տարվա փառատոնի սկիզբը: Այդ օրը նշում ենք նաև փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակը»,-նշեց Սոնա Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` ապրիլին մայրաքաղաքում կարևոր միջոցառումներ են նախատեսվում:

«Մենք յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին պետք է փորձենք որևէ մեծ, եզակի միջոցառում անել: Այս տարի ապրիլի 24-ին կլինի եզակի համերգ. Էստոնիայի տղամարդկանց պետական երգչախումբը, որը Եվրոպայի լավագույններից է և 50 հոգուց է բաղկացած, համերգով հանդես կգա Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Նրանք մասնակցել են «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարի միջոցառումներից մեկին, որտեղ հայկական ծրագիր էին պատրաստել: Որոշեցինք, որ համերգը լինի եկեղեցում: Այն տեղի կունենա ապրիլի 23-ի ուշ երեկոյան` ժամը 23:00-ին: Շատ բացառիկ, ազդեցիկ համերգ է լինելու»,-խոստանում է Սոնա Հովհաննիսյանը:

Բացի այդ, «Երևանյան հեռանկարներ»-ն այս տարի ապրիլի 26-ին կնշի հիմնադրման 15-ամյակը: «Այն անցյալ տարի պետք է նշեինք, որովհետև փառատոնը 2000 թվականին էր հիմնադրվել, բայց Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգներ էինք իրականացնում: Հոբելյանական երեկոյի գեղարվեստական մասը շատ գեղեցիկ կլինի, կլինեն հյուրեր, երաժիշտներ: Հոբելյանին կմասնակցի Էստոնիայի Հորտուս Մուզիկուս անսամբլը, Էստոնիայի տղամարդկանց պետական երգչախումբը, Հայաստանից բազմաթիվ կոլեկտիվներ, նվագախմբեր, մենակատարներ: Շատ մեծ է եղել հայ երաժիշտների մասնակցությունը փառատոնի իրականացման գործում »,-ընդգծեց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի տնօրենը: Նրա տեղեկացմամբ` Հորտուս Մուզիկուսն առանձին համերգով ելույթ կունենա ապրիլի 27-ին:

Հաջորդ համերգով փառատոնը Հայաստան կբերի ռուս ճանաչված դաշնակահար Միխայիլ Պլետնյովին, ով մեր երկրում համերգ կունենա մայիսի 10-ին: Հունիսին նախատեսվում է The Hagen Quartet-ի վերադարձը Հայաստան:

Սոնա Հովհաննիսյանի տեղեկացմամբ` աշնանը սպասվում է իսկական աստղաբույլ, քանի որ Հայաստան կժամանեն անգլիացի ջութակահար Նայջլ Քենեդին, անգլիական The King's Singers խումբը, որը 2011-ին յուրահատուկ համերգ է ունեցել Երևանում: Հյուրերի թվում է նաև հայտնի կին դիրիժոր Ջեսիկա Քոթիսը:

«Կարծում եմ, որ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբին հնարավոր կլինի հրավիրել և  դիրիժոր սըր Ջոն Էլիոտ Գարդիներին: Կլինեն նաև բազմաթիվ վարպետության դասեր Բյուրական ակադեմիայում` անվանի երաժիշտների մասնակցությամբ»,-եզրափակեց Սոնա Հովհաննիսյանը:

«Երևանյան հեռանկարներ» -ը դասվում է Եվրոպայի լավագույն փառատոների տասնյակում՝ ծրագրում ներկայացնելով աշխարհի առաջատար նվագախմբերի և մենակատարների, որոնց թվում Վիեննայի Ֆիլհարմոնիկ և Թագավորական Կոնցերգեբաու, Մարիինյան սիմֆոնիկ և Բեռլինի պետական նվագախմբերը, Վալերի Գերգիևը, Դանիել Բարենբոյմը, Պինկաս Ցուկերմանը, Եվգենի Կիսինը, Մաքսիմ Վենգերովը և այլք: Փառատոնն իրականացնում է մշակութային քաղաքականությանը և կրթությանը վերաբերող լայնածավալ ծրագիր, որի շրջանակներում 2015-ի ապրիլին բացվեց փառատոնի ակադեմիան` Բյուրականում:

Զուգահեռաբար անցկացրել է «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարը, որի շրջանակներում «Երևանյան հեռանկարների» բարեկամ աշխարհահռչակ երաժիշտները համերգներով հանդես են եկել ամենահեղինակավոր համերգասրահներում՝ հարգանքի տուրք մատուցելով և հրավիրելով միլիոնավոր մարդկանց ուշադրությունը` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին:  Փառատոնն անց է կացվում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025