«Բարսելոնայի» պաշտպանը չի խաղա «Ռեալի» դեմ եւ կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը
Sport«Բարսելոնայի» եւ Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ժերեմի Մաթյոն չի խաղա նվազագույնը մեկ ամիս, գրում է L'Équipe-ը։
Մաթյոն ծնկի վնասվածք է ստացել Ռուսաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում, որում փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում եւ քիչ անց լքել է խաղադաշտը։ 32-ամյա ֆրանսիացին բաց կթողնի Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի խաղին, որը կկայանա ապրիլի 2-ին Բարսելոնայում: Նա կատալոնական ակումբին չի օգնի նաեւ Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի 2 խաղերում։
Մարտի 31-ին նա կենթարկվի վիրահատության, ինչից հետո պարզ կլինի վերականգնման ստույգ ժամկետը: Չի բացառվում, որ պաշտպանն այլեւս խաղադաշտ դուրս չի գա այս մրցաշրջանում: